Մեքսիկացի սենատորի հուզառատ կոչը՝ Հայոց ցեղասպանության ճանաչման մասին (տեսանյութ)
Արտաքին ՔաղաքականԱպրիլի 26-ին Մեքսիկայի Սենատի լիագումար նիստի ընթացքում կայացավ Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցին նվիրված ոգեկոչման արարողություն: Սենատոր Ալեխանդրա Լեոնը հանդես եկավ ելույթով, որում նշեց Օսմանյան կայսրությունում իրագործված հայ բնակչության կոտորածների մասին՝ հորդորելով մեքսիկական Սենատին ու կառավարությանը ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Սենատի նախագահ Օլգա Սանչեսի հրավերով ներկաները մեկ րոպե լռությամբ հոտնկայս հարգեցին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը:
Նշենք նաև, որ Մեքսիկայում բնակվող հայերի ջանքերով Հայոց ցեղասպանության մասին պատմող ցուցանակներ են տեղադրվել: