The Associated Press. Թուրքիայի պատասխանը Սիրիայի հերթական հարվածին
Մերձավոր Արևելք
Թուրքիայի բանակը կրկին պատասխանել է Սիրիայի կողմից ևս մեկ անգամ իր տարածքի ռմբակոծմանը, գրում է The Associated Press-ը՝ վկայակոչելով տեղական «պետական» լրատվական գործակալության տարածած հաղորդագրությունը:
Սիրիայի կողմից արձակված արկն ընկել է թուրքական Հաթայ շրջանի Ալթինոզու քաղաքի վրա՝ թուրքական զինված ուժերին դրդելով անմիջապես պատասխանել: Տեղեկությունների համաձայն՝ վիրավորներ չկան:
Anadolu լրատվական գործակալությունը մեջբերում է Հաթայ շրջանի կառավարչի խոսքը՝ «Թուրքական զորքերը պատասխանեցին կրակով» այն բանից հետո, երբ ռմբակոծվեց Սիրիայի սահմանի մոտ գտնվող Հաթայ շրջանի որոշ հատված:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ