Արայիկ Հարությունյանը Երևանում հանդիպել է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ
Հայաստան
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը ապրիլի 30-ին Երևանում հանդիպում է ունեցել ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ։ Այս մասին հաղորդում է Արցախի նախագահի աշխատակազմը:
Քննարկվել են տարբեր ոլորտերում հայկական երկու պետությունների համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր:
Երկուստեք կարևորվել է Արցախի ապագա կարգավիճակի վերաբերյալ միասնական օրակարգի ձևավորմանը, ինչպես նաև ստեղծված իրավիճակում առկա մարտահրավերների հաղթահարմանն ուղղված համահայկական ու միջազգային ջանքերի համախմբումը։


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան