«Չորրորդ ինքնիշխանություն». ՀՀԿ-ացման գործընթացն ազդարարվել է
Հայկական Մամուլ
Թերթի փոխանցմամբ՝ «Այս օրերին հայաստանյան դպրոցներում աննախադեպ կուսակցականացման ակցիաներ են ընթանում։ Իշխող Հանրապետական կուսակցությունը սկսել է դպրոցների ոչ հանրապետական տնօրեններին հանրապետականացնել։ Այս գործընթացից դուրս չեն մնում նաև շարքային ուսուցիչները։ Նրանց անձնագրերը զանգվածաբար հավաքվում են, և առանց նրանց համաձայնությունը ստանալու՝ դպրոցի տնօրենները այդ տվյալները հատկացնում են վերադաս մարմնին՝ թաղապետարանների և մարզպետարանների ներկայացուցիչներին։ Ի դեպ, այն տնօրենները, որոնք ՀՀԿ–ական չեն, ՀՀԿ–ացվում են, իսկ նրանք, որոնք այլ կուսակցության են անդամակցում՝ հրաման են ստանում անհապաղ սառեցնել իրենց անդամությունը և ընդգրկվել ՀՀԿ շարքերում։
Ավելացնենք նաև, որ այս օրերին Երևանի դպրոցներում դեռևս ընթանում է դպրոցների տնօրենների ընտրությունը։ Բազմաթիվ դպրոցներում «ընտրապայքարից» դուրս են մղվել ոչ ՀՀԿ–ական թեկնածուները՝ իրենց տեղը «զիջելով» ՀՀԿ–ականներին։ Ի դեպ՝ օրինաչափորեն տնօրեններ ընտրվում են նրանք, ովքեր կիլոմետրերով հեռու են դպրոց և կրթություն կոչված երևույթներից։ Այս գործընթացը Երևանում ուղղակիորեն վերահսկվում է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի, ինչպես նաև ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի կողմից։ Շարունակելի»։


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ