Վրաստանը տունն է բազմահազար վիրահայերի համար. Նալբանդյան
Հայաստան
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում ՀՀ արտգործնախարարության մամուլի և տեղեկատվության վարչության տարածած՝ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի պատասխանը «Արմնյուզ» հեռուստաընկերության հարցին.
Հարց. Ինչպե՞ս կմեկնաբանեք Վրաստանում կայացած խորհրդարանական ընտրությունները:
Պատասխան. Համոզված ենք, որ Վրաստանում կայացած ազատ և մրցակցային խորհրդարանական ընտրությունները կնպաստեն մեր հարևան երկրում ժողովրդավարական արժեքների հետագա ամրապնդմանը, քաղաքական և տնտեսական բարեփոխումների շարունակմանը՝ ի բարօրություն Վրաստանի եղբայրական ժողովրդի:
Վրաստանի հետ Հայաստանին կապում են դարերի խորքից եկող ավանդական բարիդրացիական հարաբերությունները: Վրաստանը տունն է բազմահազար վիրահայերի համար, որոնք մեր բարեկամությունն ամրապնդող կարևոր օղակ են:
Մեզ հաջողվել է Վրաստանի հետ կառուցել փոխադարձ հարգանքի վրա հիմնված փոխշահավետ բարձր մակարդակի միջպետական հարաբերություններ և լիահույս ենք, որ շարունակելու ենք համատեղ ջանքերն՝ ուղղված բարեկամական համագործակցության առավել ամրապնդմանը՝ ի շահ մեր ժողովուրդների և պետությունների:


















































Ամենադիտված
4 ոչ աշխատանքային օր կլինի