«Հրապարակ». Պատգամավոր Ռաֆիկ Գրիգորյանի զավակները «ժառանգություն» են անցել Էդուարդ Շարմազանովին
Հայկական Մամուլ
Թերթը գրում է. «Երեկ ԳԱԱ-ում կազմակերպված գիտաժողովի ժամանակ ԱԺ նորընտիր փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի կողքին նստած էր ԱԺ պատգամավոր Ռաֆիկ Գրիգորյանը, որը երբևէ աչքի չի ընկել նժդեհասիրությամբ: Բայց Գրիգորյանի մոտ ի հայտ է եկել հանկարծահաս «շարմազանովասիրություն», որի պատճառը չափազանց պարզ է: Ռաֆիկ Գրիգորյանի որդին՝ Կարեն Գրիգորյանը, և դուստրը՝ Կարինե Գրիգորյանը, ԱԺ փոխնախագահ Սամվել Նիկոյանի խորհրդականներն էին: Այդ մասին գրված է ԱԺ տեղեկագրքում: Հիմա, երբ Նիկոյանն ընտրվել է ԱԺ նախագահ, նրանք ամենայն հավանականությամբ «ժառանգություն» են անցել Էդուարդ Շարմազանովին: Գրիգորյանը թերևս փորձելու է Շարմազանովին համոզել, որ իր զավակները նույնքան հավատարմորեն խորհուրդներ կտան իրեն, որքան Նիկոյանին են տալիս»:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ