«Առավոտ». Ես համեմատությունը կոռեկտ չեմ համարում. Աղվան Վարդանյան
Հայկական Մամուլ
Նախօրեին ԱԺ-ում ՀՀԿ-ից 2 պատգամավորների սուր ելույթը' «Ա1+»-ը ժամանակին եթերազրկելու մասին, կարո՞ղ ենք ընկալել որպես նախորդ իշխանությունների գործած «մեղքերի քավություն», և ընդհանրապես' ինչպե՞ս եք գնահատում «Ա1+»-ին 30 րոպե եթերաժամ տրամադրել: «Առավոտ»-ի այս հարցին երեկ ՀՅԴ գերագույն մարմնի փոխներկայացուցիչ Աղվան Վարդանյանը պատասխանեց.
«Ցավոք, երեկ ԱԺ-ում չեմ եղել այդ քննարկման ժամանակ: Ես նույնպես ուրախ եմ, որ «Ա1+»-ը հնարավորություն ունի ուղիղ եթերով իր հաղորդումները տալու: Բայց այդ գնահատականը' մեղքերի քավություն, դրանք բոլորը տարբեր օպերաներ են: Կապ չունի մեկը մյուսի հետ: Այդ կարգի խնդիրներում ընդհանրապես ես անընդունելի եմ համարում նախորդ և այս իշխանությունների համեմատությունը և ինչ-որ բաներով փորձելը առաջընթաց նկարագրել: Այդ պարագայում պետք է տասնյակ այլ ուղղությունների մասին ևս խոսել: Ես համեմատությունը կոռեկտ չեմ համարում»:


















































Ամենադիտված
Սուրեն Պապիկյանը պաշտոնից ազատել է «համացանցի հիթ» դարձած վարչության պետին