«Ժողովուրդ». ՊՆ-ն փորձում է բանակի համար ձեռք բերել էժան և անորակ կարտոֆի՞լ
Հայկական Մամուլ
ՊՆ-ն փորձում է բանակի համար ձեռք բերել էժան և անորակ կարտոֆիլ: Այս մասին «Ժողովուրդ»-ին հեռախոսով տեղեկացրել է Շիրակի մարզի Հոռոմ գյուղի բնակիչ Սեդրակ Գասպարյանը: Ըստ նրա` Հոռոմ այցելած երկու անհայտ անձինք ներկայացել են ՊՆ-ի անունից և հայտարարել, որ պատրաստվում են 40 դրամով մենատնտեսներից ձեռք բերել կարտոֆիլ` «նախընտրելի է անորակ, քանի որ նախատեսված` բանակի համար»:
Թերթը փորձել է ՊՆ-ից տեղեկանալ, թե ովքեր են ՀՀ բանակին կարտոֆիլ մատակարարող ընկերությունները և ինչու են էժան ու անորակ կարտոֆիլ փնտրում:
«Դարձավ նույն գոմեշի մսի պատմությո՞ւնը: ՊՆ-ն հայտարարում է մրցույթ բանակին մատակարարվող սննդի ձեռքբերման համար: Գնված սնունդը մի քանի փուլերով ստուգվում է, ապա իրականացվում է գործարքը: Մենք կփորձենք պարզել, թե ովքեր են ինքնակոչները և ինչ իրավունքով են վարկաբեկում նախարարությանը»,-վրդովված ասաց ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:


















































Ամենադիտված
Սուրեն Պապիկյանը պաշտոնից ազատել է «համացանցի հիթ» դարձած վարչության պետին