«Երկիր». Նախարարը նամակը կորցրե՞լ է
Հայկական Մամուլ
««Դալմայի այգիների» հողօգտագործողները ս/թ հունիսի 25-ին արդարադատության նախարար Հ. Թովմասյանից նամակով խնդրել են՝ օգնել ստանալու այն հարցի պատասխանը, թե ի՞նչ է արվել անցած 10 տարիների ընթացքում Հայաստանում Օրհուստի կոնվեցիայով ստանձնած պարտավորությունների կատարման ուղղությամբ:
Նամակագիրներին նաև հետաքրքրել է կոնվեցիայի կետը, թե որն է այն ԱՆՎՃԱՐ, անկախ, անաչառ, անկողմնակալ, ոչ դատական համակարգը, որը պետք է լուծի Օրհուսի կոնվեցիայի պահանջների խախտմամբ առաջ եկած վեճերը: Հիշեցնենք, որ ՀՀ Սահմանադրական դատարանը դեռևս 2000թ. թիվ 269 որոշմամբ հաստատել էր, որ Օրհուսի կոնվեցիան (ՀՀ կոնվեցիան վավերացրել է 2001թ). համապատասխանում է ՀՀ Սահմանադրությանը: Սակայն առայսօր դալմացիները չեն ստացել հարցի պատասխանն ու մտավախություն ունեն, որ նախարարն իրեն առձեռն հանձնված նամակը կորցրել է»,– գրում է «Երկիր»-ը:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ