«ՀԺ». 2013-ի նախագծով գումարները նախատեսված չեն Իրան-Հայաստան երկաթուղու կառուցման համար
Հայկական Մամուլ
Հայաստանի 2013-ի պետական բյուջեի նախագծով գումարներ նախատեսված չեն ո՛չ նոր ատոմակայանի, ո՛չ էլ Իրան-Հայաստան երկաթուղու կառուցման համար: Մինչդեռ, ուղիղ չորս տարի առաջ՝ 2008-ի հոկտեմբերի 2-ին Սերժ Սարգսյանը ժողովրդին և Աժ-ին ուղղված իր հայտնի ուղերձում հայտարարել էր, թե «առաջիկա տարիների ընթացքում սկսվելու է Իրան-Հայաստան երկաթուղի կառուցվել», և «առաջիկա ամիսների ընթացքում Հայաստանը սկսում է նոր ատոմակայան կառուցել»:
Գումարներ հատկացված չեն ոչ միայն բուն շինարարության, այլ նաև դրանց նախապատրաստական աշխատանքների համար: Եթե նոր ատոմակայանի մասին բյուջեի նախագծի ուղերձում ակնարկ կա, ապա Իրան-Հայաստան երկաթուղու մասին ընդհանրապես որևէ հիշատակում չկա:


















































Ամենադիտված
Սուրեն Պապիկյանը պաշտոնից ազատել է «համացանցի հիթ» դարձած վարչության պետին