«Ժողովուրդ». Մարազ-նամազ. Վարդանիկը կտանի՞ քաղաքապետարանի շենքի հնաոճ կահույքը
Հայկական Մամուլ
«Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ՝ Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը՝ Վարդանիկը, ցանկանում է քաղաքապետարանի շենքում դրված հնաոճ կահույքը տանել: Տարբեր տեղեկություններով՝ այդ կահույքն արժե 140 հազար ԱՄՆ դոլար: Ինչո՞ւ է Ղուկասյանը դատարկում քաղաքապետարանի շենքը: «Ժողովուրդ»-ի հարցին Ղուկասյանի խոսնակ Լիլիթ Աղեկյանը զայրացած պատասխանեց.
«Մարազ մարդկանց տարածած նամազներին չեմ պատասխանում: Արժանապատվությունս թույլ չի տալիս այդ աստիճանի ցնորված մարդկանց տարածած տեղեկություններին պատասխանել»:


















































Ամենադիտված
Սուրեն Պապիկյանը պաշտոնից ազատել է «համացանցի հիթ» դարձած վարչության պետին