Չինական iPhone գործարանի աշխատակիցները գործադուլ են հայտարարել
Աշխարհ
Չինական Չժենչժու քաղաքի Foxconn գործարանի աշխատակիցները, որոնք զբաղվում են iPhone5-ի արտադրությամբ, գործադուլ են հայտարարել. հայտնում է Reiters-ը՝ հղում կատարելով տեղական China Labor Watch-ին:
Իրավապահ մարմինների խոսքերով` բողոքի ակցիային մասնակցել է 3-4 հազար մարդ: Աշխատակիցների մոտ դժգոհություն էին առաջացրել ղեկավարության նոր բարձր պահանջները չինական արտադրության հարցում, ինչպես նաև տոն օրերին աշխատելու պահանջը:
Գործադուլի հետևանքով Foxconn գործարանում ուրբաթ օրը աշխատանքն ամբողջովին կանգ է առել: Գործարանի ղեկավարությունն իր հերթին չի հաստատել գործադուլի փաստը, սակայն ոչ էլ հերքել է:
Թայվանական Foxconn ընկերությունը հանդիսանում է Apple, Hewlett-Packarad, Nokia, Sony ընկերությունների հիմնական արտադրողը:


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ