«Հայկական ժամանակ». լի՛ց դոկտոր
Հայկական Մամուլ
«Իշխանական վերնախավի՝ «գիտական աննախադեպ հաջողությունների» հասած ներկայացուցիչների թիվը կավելանա ևս մեկով. ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Կարեն Ավագյանը դեկտեմբերի 20-ին պատրաստվում է գիտությունների դոկտոր դառնալ:
Այդ օրը բժշկականում նա ատենախոսություն է պաշտպանելու «Ուսանողների առողջական վիճակի հիմնախնդիրները և լուծման ուղիները» լացացնող վերնագրով: Արդյունքում կունենա «Հիգիենա, մասնագիտական ախտաբանություն և թունաբանություն», ինչպես նաև «Հանրային առողջություն և առողջապահության կազմակերպում» մասնագիտություններով բժշկական գիտությունների դոկտորի գիտական աստիճան: Հույս ունենք, որ դոկտոր դառնալուց հետո ՀՀԿ երիտթևի ղեկավար Կարեն Ավագյանը կկարողանա իր վարչապետին պաշտպանել ալկոհոլային թունավորումներից»:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ