«Հրապարակ». Դեղատները թողած՝ ատամնաբուժարաններին են անցել
Հայկական Մամուլ
«Հրապարակը» հիշեցնում է, որ գրել էր, որ վերջին շրջանում առողջապահության նախարարությունը լայնածավալ ստուգումներ է իրականացրել Երևանում և մարզերում գործող ատամնաբուժարաններում, և ստուգումների արդյունքում ակտեր են կազմվել, քանի որ բազմաթիվ խախտումներ են հայտնաբերվել:
Եվ հիմա լիցենզիայի պայմաններին չհամապատասխանելու հիմքով նախարարությունը հայցադիմումներ է ներկայացնում դատարան` պահանջելով դադարեցնել ատամնաբուժարանների լիցենզիան:
Որոշ ատամնաբուժարանների տնօրենների խոսքով, սակայն, նախարարության ստուգող մարմինն այնքան էլ օբյեկտիվ չի եղել, և շատ դեպքերում խախտումները չափազանցված են:
Թերթի ձեռքի տակ հայտնված մի հայցադիմումով ևս նախարարությունը դատարանից պահանջում է ուժը կորցրած ճանաչել «Հ. 1 մանկական ստոմատոլոգիական պոլիկլինիկա» ՓԲԸ-ին 2003 թ-ին տրված լիցենզիան, քանի որ ստուգումների արդյունքում պարզվել է, որ հաստատությունը լիցենզիա ստանալու համար կեղծ տվյալներ է ներկայացրել:


















































Ամենադիտված
Սուրեն Պապիկյանը պաշտոնից ազատել է «համացանցի հիթ» դարձած վարչության պետին