Սաուդյան Արաբիայում բոյկոտում են հավի միսը
Աշխարհ
Սաուդյան Արաբիայի սոցիալական կայքերում բոյկոտում են հավի միսը։ Twitter-ը և Facebook-ը կոչ են անում օգտատերերին հավ չգնել՝ գների կտրուկ աճի պատճառով։ «Թող փտի» նշանաբանով քարոզարշավը մեկնարկել է մի քանի օր անց այն բանից հետո, երբ կառավարությունը արտակարգ քայլեր է ձեռնարկել՝ փորձելով իջեցնել սննդամթերքի գները։
Նշենք, որ հավի միսը Սաուդյան Արաբիայում սննդակարգի անքաքտելի մաս է կազմում։
Երկրի իշխանությունները պատճառաբանում են, որ հավի մսի գնի բարձրացումը պայմանավորված է համաշխարհային շուկայում անասնակերի գնի բարձրացմամբ։ Փորձելով հանգստացնել քաղաքացիներին՝ Սաուդյան Արաբիան ժամանակավորապես արգելել է հավի մսի ներմուծումը, որը կարող է հանգեցնել մսի այս տեսակի պակասի և գների կրտուկ աճի ամբողջ տարածաշրջանում։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ