Ուկրաինացիներն արտահայտվել են ռուս գրողների հուշարձանների ապամոնտաժման մասին
Գիտություն և ՄշակույթՈւկրաինացիների 40%-ը դեմ է խորհրդային հուշարձանների ապամոնտաժմանը: Սրանք են «Ռեյտինգ» հարցման տվյալները։ Հարցվածների 19%-ը կողմ է ԽՍՀՄ ժամանակների հուշարձանների քանդմանը, ևս 36%-ը չեզոք է։
Միաժամանակ, ուկրաինացիների ավելի քան 65%-ը ցանկանում է անվանափոխել ռուսական կամ խորհրդային անուններ պարունակող փողոցները։
Ինչ վերաբերում է դպրոցներում ռուս գրականության մերժմանը, ապա 35%-ը կողմ է այս նախաձեռնությանը, 31%-ը չեզոք է։ Դրան դեմ է արտահայտվել հարցվածների եւս մեկ երրորդը։
Բացի այդ, ուկրաինացիների 80%-ը նշել է, որ մայիսի 9-ն իրենց համար հիշատակի օր է, և միայն 15%-ն է այն համարում Հաղթանակի օր։