Ֆլորիդայում իրար է բախվել միանգամից 47 մեքենա
ԱՄՆ
ԱՄՆ-ի Ֆլորիդա նահանգում ուրբաթ օրը տեղի է ունեցել ճանապահատրանսպորտային պատահար միանգամից 47 մեքենայի մասնակցությամբ. այս մասին հաղորդում է wftv.com կայքը։ Ավտովթարի արդյունքում տուժել է 53 մարդ, նրացից 22-ը տեղափոխվել է հիվանդանոց, երկուսը լուրջ վնասվածքներ են ստացել։ Ականատեսներից մեկի խոսքերով, որին և հղում է NBC News-ը, բեռնատարներից մեկի վարորդը կորցրել է կառավարումը, ինչը և առաջացրել է շղթայական ռեակցիա։
Ըստ նախնական տվյալների՝ ՃՏՊ-ի պատճառ են դարձել եղանակային անբարենպաստ պայմանները՝ անձրևը և ուժգին քամին։ Ընդ որում, վարորդներից մի քանիսը չափազանց արագ է վարել մեքենան։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)