Այլ երկրներից ապաստան խնդրող թուրքերի թիվն աճել է
Թուրքիա
Թուրքիայում աճել է այն մարդկանց թիվը, որոնք դիմել են այլ երկրներ ապաստան ստանալու խնդրանքով: Նման մարդկանց թիվն աճել է 45 տոկոսով՝ հասնելով 20.000-ի։ Այս մասին հայտնում է ermenihaber.am-ը։
«Թուրքիայից այդպիսի դիմումներ ամենաշատը ստացել են Գերմանիան, Ֆրանսիան, Հոլանդիան. Շվեյցարիան և Հունաստանը:
Նշվում է, որ Գերմանիան առհասարակ աշխահում համարվում է ամենաշատ նմանատիպ դիմումներ ստացած երկիրը:
Ապաստան ստանալու խնդրանքով պաշտոնական Բեռլինին 2021թ.-ին դիմել է 148.000 մարդ, Իսպանիային՝ 62.000, իսկ Իտալիային ՝ 43.000 մարդ:
Նշվում է նաև, որ Թուրքիայից նման դիմումները շատացան հատկապես 2016թ. ռազմական հեղաշրջման փորձից հետո»,-նշում է կայքը:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)