Արցախի նախագահն ընդունել է «Արցախի փրկություն» շարժման մի խումբ անդամների
Արցախ
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մայիսի 5-ին ընդունել է «Արցախի փրկություն» շարժման մի խումբ անդամների։
Արցախի նախագահի աշխատակազմից հայտնում են, որ քննարկվել են աշխարհաքաղաքական և տարածաշրջանային զարգացումներն ու Արցախի Հանրապետության վրա դրանց ազդեցությունը, ինչպես նաև երկրի ռազմաքաղաքական իրավիճակը, անվտանգության ապահովման մեխանիզմներն ու սոցիալ-տնտեսական խնդիրները։
Երկրի ղեկավարը լսել է շարժման անդամների մտահոգություններն ու երկրի առջև ծառացած մարտահրավերների հաղթահարմանն ուղղված առաջարկները, պատասխանել նրանց հուզող հարցերին։


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)