Բուքմեյքերները նշել են «Եվրատեսիլ 2022»-ի հաղթանակի գլխավոր հավակնորդների անունները
Գիտություն և Մշակույթ
Բուքմեյյքերները նշել են «Եվրատեսիլ 2022» մրցույթում հաղթանակի հավակնորդների անունները։ Մրցույթն անց է կացվելու Թուրինում, հայտնում է Chronicle Live-ը։
Քառյակի առաջին հորիզոնականում Ուկրիանան է, երկրորդում՝ Իտալիան, երրորդում՝ Շվեդիան, չորրորդում՝ Մեծ Բրիտանիան։ Մեծ Բրիտանիան ներկայացնում է էստրադային երգիչ, տիկտոկեր, բլոգեր Սեմ Ռայդերը, որը 12,3 հետեւորդ եւ ավելի քան 100 միլիոն լայք ունի TikTok-ում։
Վիրուսային քավերների հեղինակը կատարել է Ռիհաննայի, Բրունո Մարսի, Սիայի եւ այլ արտիստների երգեր։ 2020թ․-ի վերջին TikTok-ը Ռայդերին անվանել է Մեծ Բրիտանիայի ամենահայտնի արտիստը, թեեւ այդ ժամանակ տղամարդը դեռ երբեք ելույթ չէր ունեցել հանրության առաջ։
«Եվրատեսիլում» Սեմ Ռայդերը հանդես կգա «Space Man» երգով։


















































Ամենադիտված
Ընտանիք․ Անահիտ Կիրակոսյանի նախկին ամուսինը նոր լուսանկար է հրապարակել (Լուսանկար)