Ռիհաննային և Շակիրային կոչ են անում հրաժարվել Ադրբեջանում կայանալիք իրենց համերգից
Աշխարհ
«Երկու անգամ մտածել է պետք, նախքան գործելը», սա է այն հաղորդագրությունը, որն ուղարկում են միջազգային Amnesty International և ադրբեջանական Sing For Democracy մարդու իրավունքների պաշտպանության ընկերությունները փոփ աստղեր Շակիրային և Ռիհաննային. տեղեկացնում է Radio Free Europe-ը։
Այս երկու աստղերը պատրաստվում են ելույթ ունենալ Բաքվում FIFA-ի կանանց ֆուտբոլի առաջնության ժամանակ՝ համապատասխանաբար հոկտեմբերի 6-ին և 14-ին:
Այս հայտարարության մեջ ասված է, որ Ռիհաննան և Շակիրան պիտի լրջորեն մտածեն Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումների շուրջ, նախքան այնտեղ ելույթ ունենալը:
Amnesty International-ը և Sing For Democracy-ին օգտագործում են իրենց հայտարարությունը, որպեսզի հիշեցնեն այս երկու փոփ աստղերին Ադրբեջանում լրագրողների, բլոգերների և ակտիվիստների նկատմամբ շարունակվող բռնությունների և ձերբակալությունների մասին, մասնավորապես 2005-ին լրագրող Էլմար Հուսեյնովի սպանության մասին:
Ռիհաննայի և Շակիրայի կողմից առայժմ ոչ մի արձագանք չի ստացվել: Վերջինիս անունը 2011թ. դարձյալ հայտնվել էր լրագրողների ուշադրության կենտրոնում՝ կապված Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովի՝ ծննդյան առթիվ կազմակերպած երեկույթին չներկայանալու պատճառով տեղի ունեցած միջազգային սկանդալի հետ:


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ