Խաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ» Երևանից Արցախի հարցով նամակներ են հղել Շվեյցարիայի նախագահին և խորհրդարանին Բաղրամյան պողոտայում քաղաքացուն սպանողը հոգեկան խնդիրներ է ձեռք բերել պատերազմից հետո. մանրամասներ Նախարարների նկատմամբ վարույթ կհարուցվի՞ Ալեն Սիմոնյանը նոր սահմանադրությամբ կզրկվի նաև ԱԽ քարտուղարի պաշտոնից․ լուծարում Մեքսիկայի նախագահը հայտարարել է, որ ԱՄՆ-ի սահման շարժվող ներգաղթյալների քարավաններ չկան Կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը Սպիտակ տունը հայտարարել է Ուկրաինայի կարգավորման հարցում «հուսադրող առաջընթացի» մասին Ռուսաստանը շարունակում է հարվածներն Ուկրաինայի էներգետիկ հատվածին Իրանի իշխանությունները բնակչությանը կոչ են արել խնայել գազը Uber-ը հայտնել է օգտատերերի անձնական տվյալների արտահոսքի մասին Տեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նիստը 

Ինչու է «թռչկոտում» դոլարը․ «Հրապարակ»

Հայկական Մամուլ

«Հրապարակ» թերթը գրում է.

«Ամերիկյան դոլարը տարօրինակ խաղեր է տալիս: Մե՛կ ցնցումների մեջ է ընկնում, մե՛կ կրկին արժեւորվում: Ռուս-ուկրաինական պատերազմի առաջին օրերին դոլարի կուրսը թռավ՝ դառնալով 525 դրամ, ապա, ապրիլի 4-ից սկսած, սկսեց կայունանալ: Այդ օրը ՀՀ բանկերը 486 դրամով էին վաճառում դոլարը: Սակայն հետագա օրերին դրամը սկսեց աստիճանաբար արժեւորվել, դոլարի փոխարժեքն օրական 1-4 դրամով նվազում էր: Մայիսի 2-ին դոլարի առքի ամենաբարձր փոխարժեքը բանկերում 446.00 դրամ էր, իսկ վաճառքի ամենացածր փոխարժեքը՝ 453.00 դրամ: Հետագա օրերին դոլարի չնչին արժեւորում եղավ՝ 1,5-4 դրամով, երեկ՝ մայիսի 5-ին, ամերիկյան կանաչը սկսեց նոր վերելք: Մեկ օրում բարձրացավ 14 դրամով: ՀՀ բանկերի կողմից սահմանված ԱՄՆ դոլարի առքի ամենաբարձր փոխարժեքը 465.00 դրամ էր, իսկ վաճառքի ամենացածր փոխարժեքը՝ 469 դրամ: Վերջին տարիներին կուրսը տատանվում էր 480-500 դրամի միջակայքում: Այս տատանումներին անմիջապես արձագանքեց շուկան:

Երեւանյան որոշ սուպերմարկետներ մայիսի 4-ին զեղչեր հայտարարեցին: Ողջ օրվա ընթացքում Նորքի զանգվածի «Զովքը» եւ դրա հետեւից նաեւ MG ցանցը 50 տոկոսով իջեցրին վաճառվող ողջ տեսականու գինը՝ վաճառելով ներսի ողջ ապրանքը: Այս խանութների առաջ հերթեր գոյացան:

Փոխարժեքի փոփոխության տարբեր բացատրություններ կան: ԿԲ-ն դա պայմանավորում է ՌԴ-ից ժամանածների՝ այստեղ ծախսվող փողերով հյուրերի ներհոսքն ավելացրել է արտարժույթի առաջարկը մեր շուկայում: Էկոնոմիկայի նախարարության տվյալներով, մարտի սկզբից մոտ 100 հազար ռուսաստանցի է եկել Հայաստան, որոնք բանկերում հաշիվներ են բացում, ընկերություններ գրանցում, ակտիվներ են բերում, վճարվում են դոլարով:

«Միջազգային այցելուների զգալի ներհոսքն արտացոլվում է ծառայությունների ճյուղի բարձր աճում եւ ընդլայնում ամբողջական պահանջարկը: Դա նպաստում է Հայաստանի Հանրապետության արտաքին հաշվեկշռության բարելավմանը եւ արժութային շուկայում դրամի արժեւորմանը»,- երեքշաբթի հաշվետու ելույթի ժամանակ հայտարարեց ԿԲ նախագահ Մարտին Սարգսյանը: Տնտեսագետ Սուրեն Պարսյանը կարծում է, որ դոլարի արժեւորումն ունի ներքին պատճառ. «Մարտի 15-ին Կենտրոնական բանկը 1,25 տոկոսով բարձրացրեց վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ դրանով թանկացնելով դրամը, ու դոլարը սրա արդյունքում արժեզրկվեց:

Բացի դա, ռուս-ուկրաինական հակամարտությամբ պայմանավորված՝ ռուսական բանկերն ու ընկերությունները պատժամիջոցների տակ ընկան, եւ մենք, օրինակ, տարեկան 1 մլրդ դոլարի չափով փող էինք փոխանցում էներգակիրների համար, բայց Ռուսաստանի քաղաքականության արդյունքում էլ դոլար չենք փոխանցում, ռուբլի ենք փոխանցում: Էն ժամանակ «Գազպրոմ Արմենիան», օրինակ, ամսվա կտրվածքով 40 մլն դոլար բանկից առնում էր, փոխանցում էր ՌԴ, հիմա ռուբլի է առնում, փոխանցում ՌԴ: Այսինքն՝ պահանջարկը մեր ներքին շուկայում նվազել է:

Սրա արդյունքում օրվա կտրվածքով մոտ 10 միլիոնի դոլարային ավելցուկ ունենք»: Դոլարի մեր ընդհանուր շրջանառությունը հաշվի առնելով, որը կազմում էր մինչեւ 30-40 մլն դոլար, 10 միլիոնի ավելցուկը լուրջ թիվ է: Ինչո՞ւ ԿԲ-ն չմիջամտեց նման կտրուկ արժեզրկմանը: «Դա չարվեց դիտավորյալ,- պատասխանում է Պարսյանը,- քանի որ նպատակ ուներ, որ դոլարն արժեզրկվի, եւ դա թույլ կտար ներկրվող ապրանքների գները նվազեցնել: ԿԲ-ն դրանով էր հետաքրքրված»: Բայց գները չիջան, չէ՞:

Ըստ Պարսյանի՝ ստացվեց մի իրավիճակ, որից տուժեց արտահանողը: «Մոտ 15 տոկոս եկամուտը, դրամական արտահայտությամբ, կորցրին: Դրսի փողով ապրող ընտանիքների կենսամակարդակը, որոնց դոլար էին ուղարկում, նվազեց դարձյալ 15 տոկոսով»:

Սուրեն Պարսյանը եւս մի պատճառ է նշում, որն ազդում է դոլարի կուրսի վերջին օրերի վերելքի վրա՝ քաղաքական անկայունությունը: «Սովորաբար քաղաքական անկայունության պայմաններում օտարերկրյա ներդրողները, նաեւ տեղացիները, իրենց գումարը վերածում են դոլարի, եւ պահանջարկը շուկայում մեծացավ: Նրանք, ովքեր ավելցուկ ունեին ու հանում էին վաճառքի, հիմա պահում են դոլարը: Հիմա դոլար վաճառողներ չկան, գնորդներն են շատացել»,- ասում է նա:

Ի դեպ, Իսպանիայից ժամանած մեր հայրենակիցներից մեկը պատմեց, որ արտարժույթի տատանումներ ու անհասկանալի պահվածք նկատվում են նաեւ Եվրոպայում․ այնտեղ էլ եվրոն է խիստ արժեզրկվել՝ հավասարվելով դոլարին։ Եվ, առհասարակ, եվրոպական երկրներում թանկացումներ են, եւ դժգոհություններ են կուտակվում, մարդիկ համարում են, որ իրենք ամերիկյան քաղաքականության զոհերն են եւ տուժում են ԱՄՆ-ի գլոբալիստական նկրտումների պատճառով։ Տուժում են ե՛ւ կենսամակարդակի առումով, ե՛ւ ռուսական հսկայական շուկան կորցնելով, ե՛ւ նորանոր վտանգների հետ առերեսվելով»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Խաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ»Երևանից Արցախի հարցով նամակներ են հղել Շվեյցարիայի նախագահին և խորհրդարանինԲաղրամյան պողոտայում քաղաքացուն սպանողը հոգեկան խնդիրներ է ձեռք բերել պատերազմից հետո. մանրամասներՆախարարների նկատմամբ վարույթ կհարուցվի՞Ալեն Սիմոնյանը նոր սահմանադրությամբ կզրկվի նաև ԱԽ քարտուղարի պաշտոնից․ լուծարումՄեքսիկայի նախագահը հայտարարել է, որ ԱՄՆ-ի սահման շարժվող ներգաղթյալների քարավաններ չկանԿդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումըՍպիտակ տունը հայտարարել է Ուկրաինայի կարգավորման հարցում «հուսադրող առաջընթացի» մասինՌուսաստանը շարունակում է հարվածներն Ուկրաինայի էներգետիկ հատվածինԻրանի իշխանությունները բնակչությանը կոչ են արել խնայել գազըUber-ը հայտնել է օգտատերերի անձնական տվյալների արտահոսքի մասինՏեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նիստըՀոկտեմբերի 1-ի դրությամբ կենսաթոշակների 20% հետվճարից օգտվում է ավելի քան 572 հազար քաղաքացի Գերմանիան լրացուցիչ 200 մլն եվրո կհատկացնի Ուկրաինային՝ ձմռան աջակցության համարՄերց․ Եվրոպայի անվտանգության համակարգն արդեն գոյություն ունի ՆԱՏՕ-ի շրջանակումԿալասը կոչ է արել ԵՄ երկրներին Ռուսաստանի հետ չքննարկել եվրոպական անվտանգության հարցերըԱռողջ մարդուն ինչո՞ւ տարաք վատ պայմաններով պահեցիք Նուբարաշենում, հետո դիակը հանձնեցիք ընտանիքին (տեսանյութ) Անկախության հռչակագիրը հանելով Սահմանադրության նախաբանից՝ մենք սահուն վըլայեթացման ենք գնալու. ՇարմազանովՀայկ Մարտիրոսյանը հաղթել է աշխարհում ամենաբարձր վարկանիշ ունեցող Մագնուս ԿարլսենինԹուրքիան և Կատարը փոխադարձ պաշտպանության մասին համաձայնագիր են ստորագրելՓարաքարի դեպքի վերաբերյալ դատարաում հնչած հայտարարությունն իրականության հետ որևէ աղերս չունի․ ՆԳ նախարարԴագաղներով իշխանության եկածները հուզվում են․ ՍուրենյանցՀունգարիայի վարչապետ Մադյարի նախկին կինը նրան մեղադրել է շանտաժի և ընտանեկան բռնության մեջՄոսկվայում Ուիթքոֆի և Քուշների հետ բանակցություններում եվրոպացիների մասնակցության հարցը չի քննարկվելԵՄ-ն Հայաստանին է տրամադրել ականազերծման երկրորդ մեքենան80 տարի անց բացվում է ստորգետնյա ռազմական կենտրոնըՓաշինյանը չմիացավ Մակրոնի հակառուսական հռչակագրին․ Մոսկվայում պայթյուն, Կրեմլի պահանջը ՆԱՏՕ-իցՈջիլներ՝ խցերում, մահվան մթնոլորտ՝ Նուբարաշենում․ ի՞նչ է կատարվում բանտի պատերի ներսում (տեսանյութ) 3.3 մլրդ դրամի ներդրում, 35 տեսակի վարդ․ Գևորգ Պապոյանն այցելել է ջերմատնային տնտեսություն Համացանցը կործանո՞ւմ է երեխաներին․ թմրանյութեր, և վտանգավոր խաղեր․ ո՞ւր է նայում պետությունըՎաղ թե ուշ Իրանն ինքը կցանկանա գործարք կնքել. ԲեսենթԲախվել են «Subaru»-ն ու «Nissan Tiida»-ն. կան վիրավորներՀՀ ՊՆ պատվիրակությունն Աբու Դաբիում մասնակցել է Ռազմական բժշկության միջազգային կոմիտեի համաժողովին513 միլիոն ռուբլի արժողությամբ բանանը՝ ՄոսկվայումՀայաստան-Թուրքիա սահմանին երկաթուղու շինաշխատանքներ. Լրտեսություն, հարձակումներ ու նոր լարվածությունՀայաստանն ու Վրաստանը քննարկել են սննդամթերքի անվտանգության հարցերՉինաստանը ավելի քան 100 ռազմանավ է դուրս բերել Թայվանի դեմ․ բացահայտվել են գաղտնի զորավարժություններըԳվինեայի ճգնաժամից հետո Բուրկինա Ֆասոն հայրենադարձրել է ավելի քան 45 հազար մարդուԱբու Դաբիի միջադեպից հետո Դվալիշվիլին ազատ է արձակվել․ RAF-ը հայտնել է նրա վերադարձի մասինՍահմանների բացում և վիզաների ազատականացում․ քննարկում՝ Գերմանիայի դեսպանի հետԳևորգ Պապոյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի պատվիրակությանըԱվտոբուսի և բեռնատարի բախում Հնդկաստանում․ առնվազն 23 զոհԿիբերհարձակում Գերմանիայի ռազմական անօդաչուների արտադրողի դեմ․ բանակը դադարեցրել էր դրանց թռիչքներըՎարչապետը փորձագետներին ներկայացրել է ՀՀ արտաքին քաղաքական զարգացումները Շաքիի միջադեպի գործով նախաքննությունն ավարտվել է․ նյութերն ուղարկվել են դատախազինՖինլանդիան մերժում է ՆԱՏՕ-ից դուրս գալու քննարկումը․ Պեսկովը հերքում է պահանջըՄերցի ուղերձը Թրամփին՝ առանց անակնկալների․ առջևում Պուտինի հետ հանդիպումն էԱրշալույս գյուղում բախվել է չորս մեքենա. կան վիրավnրներ Սպիտակում ՔՊ-ի թեկնածուի գրանցումը վիճարկվում է․ հանձնաժողովը դիմում է դատարանԲրուքլինում բնակելի շենքի փլուզման հետևանքով երկու երեխա է մահացել
Ամենադիտված