Foxconn ընկերությունը հերքում է գործադուլի մասին լուրերը
Աշխարհ
Foxconn ընկերությունը ժխտել է գործադուլի մասին տեղեկությունները, որոնք իբր կաթվահած են արել չինական Չժենչժոու քաղաքում իրեն պատկանող iPhone 5 արտադրող գործարանի աշխատանքը:
Foxconn-ի ներկայացուցիչը հաստատում է, որ գործարանի աշխատակիցների և ղեկավարության միջև ծագել են որոշակի վեճեր, սակայն նրանց արդեն հաջողվել է դրանք կարգավորել. հաղորդում է Reuters-ը:
Հիշեցնենք, որ Reuters-ը, հղում կատարելով տեղական China Labor Watch-ին, հայտնել էր, որ չինական Չժենչժոու քաղաքի Foxconn գործարանի աշխատակիցները, որոնք զբաղվում են iPhone5-ի արտադրությամբ, այսօր գործադուլ են հայտարարել՝ բողոքելով չինական արտադրության նկատմամբ ղեկավարության նոր բարձր պահանջների դեմ:
Թայվանական Foxconn ընկերությունը հանդիսանում է Apple, Hewlett-Packarad, Nokia, Sony ընկերությունների հիմնական արտադրողները:


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ