Իսրայելը աջակցում է Թուրքիային
Թուրքիա
Թուրքիայի հետ իր հարաբերությունները չկարգավորած Իսրայելը Սիրիայի հարցում աջակցել է Թուրքիային. այդ մասին տեղեկանում ենք Ankara թուրքական լրատվական գործակալությունից: Իսրայելի փոխվարչապետ Դան Մերիդորը լրագրողների հետ ունեցած զրույցում անդրադարձել է Աքչաքալի միջադեպին այն բանից հետո, երբ հանդիպել է ֆրանսիայի արտգործնախարարի ու պաշտպանության նախարարի հետ։
«Թուրքական գյուղաքաղաքի վրա կատարված հարձակումը պետք է դիտարկել որպես հարձակում ՆԱՏՕ-ի անդամի վրա: ՆԱՏՕ-ի կանոնադրության համաձայն ևս` դա ՆԱՏՕ-ի անդամի վրա իրականացված հարձակում է: Սիրիայում արյունահեղությունն անհրաժեշտ է դադարեցնել: Սիրիան սարսափելի վիճակում է և խրված է ներքին պատերազմի մեջ: Ամեն օր այնտեղ մահանում են տղամարդիկ, կանայք և երեխաներ: Անհրաժեշտ է շտապ վերջ դնել տիրող իրավիճակին»:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)