Լատվիայի ԱԳՆ-ն սև ցուցակում է ներառել Եվգենի Պետրոսյանին
Գիտություն և ՄշակույթԼատվիան անորոշ ժամկետով արգելել է ռուս երգիչ Ֆիլիպ Կիրկորովի, հումորիստներ Վլադիմիր Վինոկուրի, Եվգենի Պետրոսյանի և գեղարվեստական մարմնամարզության մարզիչ Իրինա Վիներ- Ուսմանովայի մուտքը երկիր։ Ռիա նովոստիի հաղոդմամբ, հայտարարել է Լատվիայի արտաքին գործերի նախարար Էդգարս Ռինկևիչսը։
«Հիմք ընդունելով Ներգաղթի մասին օրենքի 61-րդ հոդվածի երկրորդ մասը՝ ես որոշել եմ Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներ Ֆիլիպ Կիրկորովին, Եվգենի Պետրոսյանին, Վլադիմիր Վինոկուրին և Իրինա Վիներ-Ուսմանովային ներառել անցանկալի անձանց ցուցակում, ինչը նշանակում է մուտքի արգելք դեպի Լատվիա՝ անորոշ ժամկետով»,- գրել է Ռինկևիչսը Twitter-ում։
Ավելի վաղ Լատվիայի ԱԳՆ-ն անցանկալի անձ էր հայտարարել ավելի քան 30 ռուս մշակույթի գործիչների։