Զելենսկի․ Ուկրաինան կարող է դիտարկել առցանց ընտրություններ անցկացնելու հնարավորությունը 2026-ի հոկտեմբերը դարձել է պատմության մեջ ամենատաքը Տարի առանց ամռան․ ինչո՞ւ 1816 թվականին հրաբխային ձմեռ սկսվեց DPA․ Գերմանիայում թեթև շարժիչով ինքնաթիռի կործանման հետևանքով երկու մարդ է զոհվել Հութիները հայտարարել են Թաիզի շուկային հասցված հարվածի հետևանքով ավելի քան 30 զոհի և վիրավորի մասին Նոյեմբերի 8-ին Հյուսիսային ավտոկայանի դիմաց կկատարվեն երթևեկության կազմակերպման փոփոխություններ Գևորգ Պապոյանն այցելել է մեքենաշինական գործարան, ծանոթացել գործունեությանն ու առաջիկա ծրագրերին Քայլեր եմ ձեռնարկում, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը լուծարվի. դիմումներ եմ ներկայացրել իրավապահներին. Արամ Սարգսյան Իրանը Քեշմ կղզու երկնքում խոցել է ԱՄՆ-ի 16-րդ MQ-1 անօդաչուն Հայ շախմատիստները մեդալներ են նվաճել աշխարհի մինչև 20 տարեկանների կայծակնային շախմատի առաջնությունում Եռակողմ բանակցությունները պետք է տեղի ունենան նոյեմբերի 10-ին. Պուտին Ռուսական զորքերը հարձակվել են Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքային օբյեկտների վրա 

Ինձ համար Էջմիածինն առաջին քաղաքն է. Կարեն Գրիգորյան (տեսանյութ)

Հարցազրույցներ

Հոկտեմբերի 8-ին Էջմիածին քաղաքի տոնն է: Այս տարի ևս այդ առթիվ Էջմիածնի քաղաքապետարանը բազմաբովանդակ ծրագրեր է նախապատրաստել՝ օրն իսկական տոնի վերածելու համար: Հոկտեմբերի 7-9-ը քաղաքում անցկացվելու են բազում հետաքրքիր միջոցառումներ:

Lurer.com-ի հետ զրույցում Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանն ասաց, որ ինչպես ամեն տարի, այս տարի ևս շքերթ է լինելու։ Այս գաղափարը, ըստ քաղաքապետի, մեծ խորհուրդ ունի իր մեջ, քանի որ Մեսրոպ Մաշտոցը շքերթի ու տոնախմբության ուղեկցությամբ է տառերը բերել Էջմիածին։ Նրան այդ ժամանակ դիմավորել են արքան ու կաթողիկոսը, և տոնակատարություններն արքայի հրամանով շարունակվել են երեք օր։

Այս տարի նախատեսվում է տոնի կապակցությամբ  տարբեր միջոցառումներ, ցուցահանդեսներ անցկացնել։ Երեխաները նույնպես անմասն չեն մնա տոնակատարություններից. նրանց համար ևս միջոցառումների անցկացման հատուկ ծրագրեր են մշակվել, այդ թվում՝ համերգ և շքեղ հրավառություն։

-Պարո՛ն քաղաքապետ, ինչո՞ւ եք որոշել հենց  հոկտեմբերի 8-ին նշել քաղաքի տոնը։

Ութը հավերժության խորհրդանիշ է, բայց, այնուամենայնիվ, թիվն այդքան էլ պատահական չէ մեր քաղաքի համար. տարբեր ժամանակահատվածներում, տարբեր դարերում մի շարք հետաքրքիր իրադարձություններ են եղել։ Այդ իսկ պատճառով օրն ընտրել ենք հոկտեմբերի 8-ը։

Քաղաքապետարանին կից կա գեղարվեստական խորհուրդ, որտեղ ցանկացած նման հարց՝ կապված հուշարձանների,  քաղաքի ճարտարապետական տեսքի, փողոցների անվանակոչման հետ, խորհրդակցում ենք, քննարկում լավ ու վատ կողմերը և վերջնականապես հասկանում, թե ինչ կարելի է անել։ Այդ խմբում ներգրավված են բանաստեղծներ, արվեստագետներ, քանդակագործներ, ճարտարապետներ և պարզապես քաղաքի համար սրտացավ մարդիկ։

-Տոնի շրջանակներում հոկտեմբերի 7-9-ը Էջմիածնում կայանալու է ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Համաշխարհային ժառանգության քաղաքներ» ընկերակցության տնօրենների խորհրդի նիստը։ Ի՞նչ կարող է դա տալ Էջմիածնին կամ Հայաստանին։

-Նախ տուրիստական առումով մեծ նշանակություն ունի։ Այդ կազմակերպությանն անդամակցում է աշխարհի տարբեր երկրներից շուրջ 248 քաղաք։ ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Համաշխարհային ժառանգության քաղաքներ» ընկերակցությանը Հայաստանից երեք քաղաքներ են գրանցված.  առաջինը եղել է Երևանը, երկրորդը՝ Էջմիածինը, այս տարվանից սկսած՝ նաև Գորիս քաղաքը։

Ամեն տարի իրենց նախագահությամբ Բորդի ժողովն է լինում, իսկ երկու տարին մեկ անգամ հիմնական քաղաքներով գագաթնաժողովն է լինում՝ հազարից ավելի մասնակիցներով։ Ժողովներին քննարկվում են պահպանման, ֆինանսավորման խնդիրներ (նաև՝ գրանտների տեսքով), փորձի փոխանակում` թե ինչպես պահպանել այդ ամենը, ժամանակակից տեխնոլոգիաները ինչպես կիրառել, նաև մեթոդներ, որոնք ֆինանսական մեծ խնդիր չեն ներկայացնում և կարող են օգտագործվել, այդպիսով շատ խնդիրներ լուծել։

-Քանի որ վերընտրվեցիք որպես Էջմիածնի քաղաքապետ, ի՞նչ փոփոխություններ եք պատրաստվում իրականացնել։

-Ոչ թե փոփոխություններ, այլ շարունակություններ ունենք անելու, փոփոխությունների առումով միայն եղածը ավելացնել, որովհետև չկա մի բնագավառ, որտեղ ներդրումներ չեն արվել: Ցանկացած ոլորտում՝ նախակրթական, երաժշտական, սպորտային, տանիքաշինություն, ասֆալտապատում, կանաչապատում,  գրադարանաշինություն և այլն, լուծման համար ներդրումներ են արվել և շարունակական բնույթ են կրելու։ Կանաչապատ տարածքներ են վերականգնվել,  այսօր նորերն են հիմնվում, մի քանի օրից պատրաստ կլինի ևս մեկ այգի և քաղաքի տոնից հետո կհանձնվի քաղաքին։ Ամայի տարածքից մեկ հա վերածել ենք կանաչապատ այգու։ Վերականգնել ենք ոռոգման համակարգը, այսինքն՝ ջուրը, որ կյանքի համար առաջնային է։ Կապիտալ վերանորոգվել են չորս մանկապարտեզներ, սպորտդպրոցը, երաժշտական դպրոցը, որոնք այսօր շքեղ տեսք ունեն։ Այս ամենը չորս տարիների աշխատանք է։

-Ի՞նչ ներդրումներ են եղել սոցիալական հատկացումների և հարկային քաղաքականության մեջ։

-Փոփոխություն եղավ «Գույքահարկի և հողի հարկի մասին» ՀՀ օրենքում, որով իրավունք տրվեց՝ պարտաճանաչ հարկատուներին, 2007 թվականը ներառյալ, զիջել թե՛ մայր գումարը, թե՛ տույժերը։ Տարեկան միջինը 500-1000 տարբեր տնտեսվարողների տույժեր ենք զիջել։ Տարեկան շուրջ հարյուր ուսանողի ուսման վարձ ենք օգնում վճարել, քաղաքացիներին հատկացնում ենք բուժման համար գումարներ՝ վիրահատությունից սկսած մինչև դեղամիջոցների հատկացում։

-Որո՞նք են էջմիածին քաղաքի խորհրդանիշները, և ո՞վքեր են ընտրել դրանք։

Կրկին գեղարվեստական խորհուրդն է քննարկումներ և  մրցույթներ  իրականացրել։ Մեկ տարի տևեց միայն գերբի և դրոշի ընտրությունը։

Ամեն գույնն ու մասնիկն իր նշանակությունն ունի։ Դրոշը կազմված է ծիրանագույնից և մանուշակագույնից։ Ծիրանագույնը իրավունք ունեին միայն թագավորները կրել, որը խորհրդանշում է, որ Էջմիածինը մայրաքաղաք է եղել, իսկ մանուշակագույնն իրավունք ունեին եպիսկոպոսից սկսած՝ կրելու, դա էլ խորհրդանշում է, որ էջմիածինը հոգևոր մայրաքաղաք է եղել։ Ունենք նաև զինանշան և հիմն...

-Եթե համեմատելու լինեք Երևանը և Էջմիածինը, ի՞նչ առավելություններ կամ բացթողումներ եք տեսնում երկու քաղաքների միջև։

-Երևանը մեր մայրաքաղաքն է, համեմատական առումով համեմատելու չի, իսկ Էջմիածինը համայն հայության հոգևոր կենտրոնն է։ Այսինքն՝ սա ոչ միայն ՀՀ-ի, այլ ամբողջ Սփյուռքում սփռված հայերի հոգևոր կենտրոնն է։ Ցանկացած հյուր առաջինն այցելում է մեր քաղաք։ Հայաստանի հետ ծանոթությունը սկսվում է հենց այստեղից...Չնայած աշխատատեղերի խնդիր ունի քաղաքը, ժամանակին հզոր արդյունաբերական գործարաններ ենք ունեցել, հիմա մեկ-երկուսն են գործում։ Այդ ուղղությամբ ահագին խնդիրներ ունենք լուծելու։

-Որպես քաղաքապետ՝ ի՞նչ նշանակություն ունի Ձեզ համար Էջմիածինը։

-Ինձ համար առաջին քաղաքն է Էջմիածինը։ Այդ ձգտումով էլ փորձում ենք ամեն ինչ դասավորել, և ամեն ինչում փորձում ենք լավն անել, ոչ թե կիսատ-պռատ։ Սրտացավությամբ ենք մոտենում, որպեսզի հնարավորինս նորմալ քաղաք հանձնենք մեր սերունդներին և հպարտանանք, որ այսպիսի քաղաք ունենք։

Նելլի Ավետիսյան

Հարցազրույցի ամբողջական տարբերակն առաջարկում ենք դիտել տեսանյութում։


 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Զելենսկի․ Ուկրաինան կարող է դիտարկել առցանց ընտրություններ անցկացնելու հնարավորությունը2026-ի հոկտեմբերը դարձել է պատմության մեջ ամենատաքը Տարի առանց ամռան․ ինչո՞ւ 1816 թվականին հրաբխային ձմեռ սկսվեցDPA․ Գերմանիայում թեթև շարժիչով ինքնաթիռի կործանման հետևանքով երկու մարդ է զոհվելՀութիները հայտարարել են Թաիզի շուկային հասցված հարվածի հետևանքով ավելի քան 30 զոհի և վիրավորի մասինՆոյեմբերի 8-ին Հյուսիսային ավտոկայանի դիմաց կկատարվեն երթևեկության կազմակերպման փոփոխություններԳևորգ Պապոյանն այցելել է մեքենաշինական գործարան, ծանոթացել գործունեությանն ու առաջիկա ծրագրերինՔայլեր եմ ձեռնարկում, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը լուծարվի. դիմումներ եմ ներկայացրել իրավապահներին. Արամ ՍարգսյանԻրանը Քեշմ կղզու երկնքում խոցել է ԱՄՆ-ի 16-րդ MQ-1 անօդաչունՀայ շախմատիստները մեդալներ են նվաճել աշխարհի մինչև 20 տարեկանների կայծակնային շախմատի առաջնությունումԵռակողմ բանակցությունները պետք է տեղի ունենան նոյեմբերի 10-ին. ՊուտինՌուսական զորքերը հարձակվել են Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքային օբյեկտների վրաՆԳՆ ոստիկանության պետը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետինԱրդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի դատավոր անդամ է ընտրվել Ռաֆիկ ԽանդանյանըՀայտնաբերվել է «Կինդեր» քաղցրավենիքի կեղծված ժամկետով խմբաքանակ․ ՍԱՏՄԱռողջության համընդհանուր ապահովագրության համակարգում նոր խմբեր կընդգրկվեն 2027-իցԵթե բռունցքով են հարվածում, պատասխանը պետք է լինի բռունցքով, մի բան էլ քիչ էր մեր արածը․ ԳրիգորյանԵՄ-ն Ռուսաստանից հեղուկացված բնական գազ է գնում ավելի մեծ ծավալներով, քան ԱՄՆ-ն՝ դիզելային վառելիք. ՌյուտեԳիտնականները հայտնել են Արեգակի վրա բռնկումների ակտիվության աճի մասինԻնչո՞ւ և որքա՞ն գումար է Հայաստանի տնտեսությունից ուղղվել Վրաստանում խոշոր ակտիվների ձեռքբերմանը․ «Արդշինբանկը» խուսափում է ուղիղ պատասխանից ԵՄ-ն որոշել է հետաձգել նավթի, գազի և ածխի ներմուծման համար բնապահպանական պահանջների կիրառումըՀայրենիքից չենք կարող նեղանալ, պետք է մնանք մեր տեղերում և ուժեղացնենք պետությունը․ Ռուբեն ԳրիգորյանՀրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհըԱշխարհը փոխվում է, իսկ ՀՀ-ն շարունակում է հույսը դնել արտաքին խոստումների վրա․ ՇահնազարյանԱդրբեջանում գազի պաշարները սպառվում են. Թուրքիայի էներգետիկայի նախարարԼիտվայում սկսվել են ՆԱՏՕ-ի լայնածավալ զորավարժություններFT. Մասկի ընկերությունները ընտրություններից ի վեր կորցրել են մոտ 420 միլիարդ դոլար«Արարատցեմենտ» ՓԲԸ-ից 30-ամյա աշխատակիցը մի քանի մետր բարձրությունից վայր է ընկել և տեղափոխվել ԲԿՆեթանյահուն օգնության դադարեցման մասին Թրամփի խոսքերը գործընկերության անցում է անվանելԹուրքիայում նախկին նախարարի ձերբակալություն, Իրանի հարցով բանակցություններ, Gallup, գազ և ՏիգրանաշենԵս դուրս եմ եկել փողոց, իշխանությունն ինձ վրա կրակել է․ թո՛ղ սպասեն ժողովրդի պատասխանինԱռաջին անգամ Եվրահանձնաժողովը Չեխիայի Հանրապետությունը ներառել է միգրացիոն ճնշման ռիսկի տակ գտնվող երկրների շարքում12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակՄերցը հեռախոսազրույց է ունեցել Թրամփի հետEl Pais. Նոյեմբերին Կանարյան կղզիներ հինգ օրվա ընթացքում ավելի քան 3000 միգրանտ է ժամանելՄասիսի համայնքի ղեկավարը հայտարարել է առաջիկա ընտրություններում թեկնածությունն առաջադրելու մասինԱլեն Սիմոնյանը խոսել է Հայաստանի անվտանգության և Ադրբեջանի հետ խաղաղության մասինՍահմանադրական փոփոխություններ. Ալիևի պահա՞նջ, թե՞ անհրաժեշտություն. հարցում (տեսանյութ) Կայացել է Հայաստանի և Վրաստանի պետական սահմանի սահմանազատման և սահմանագծման հանձնաժողովների հանդիպումըՄատենադարան է այցելել Կիպրոսի կրթության, սպորտի և երիտասարդության նախարարըԾանրորդ Գարիկ Կարապետյանը վնասվածք ունի. նա չի շարունակի պայքարն աշխարհի առաջնությունումԼոնդոնի մետրոյի աշխատակիցները պատրաստվում են մի շարք գործադուլներ անցկացնել երկար հերթափոխերի ընթացքումԹրամփի պարտությունը՝ Պուտինի շա՞նսը․ բանագնացը՝ Վաշինգտոնում, Եվրոպայում՝ լրտեսական սկանդալՄադայն Սալեհ. ժայռերի մեջ փորագրված նաբաթեական քաղաքըՔննարկվել են Հայաստանում աղետների կառավարման միջազգային փորձի ներդրման հնարավորություններըԾեծկռտուք և կրակոցներ՝ Արարատի մարզում․ հեռախոսազանգի պատճառով վիճած տղամարդը կրակոցներ է արձակելՌուսաստանում ավանդական արժեքներին նոր սպառնալիք են գտել․ պատգամավորին վրդովեցրել է գրադարանում կազմակերպված ռեյվըԻրավական գործընթաց չկա, գործի է դրվել ռեպրեսիվ մեքենան. Վարդևանյան (տեսանյութ) Ֆրանսիայում դպրոցական ավտոբուսի վթարի հետևանքով երկու մարդ է զոհվելԱՄՆ-ում հորդառատ անձրևների և ջրհեղեղների հետևանքով փլուզվել են հազարավոր տարիների պատմություն ունեցող ժայռակազմավորումներ
Ամենադիտված