Փաշինյան․ «Երկաթուղու հարցում ամեն օր նորություն սպասեք» Ինքը կրակելա, մարդկանց տունա մտել, էդ ամեն ինչը չլիներ, զինվորին կվերադարձնեինք Ադրբեջանին. Փաշինյան Ադրբեջանի հետ պետք է համագործակցենք ու անհետ կորածների հարցը վերջապես լուծենք․ Փաշինյան Մարզպետները տաքուկ տեղ են փնտրում. Ով է զբաղեցնելու ՀՖՖ նախագահի աթոռը Վարչապետն՝ իր իշխանության օրոք կատարված բարեփոխումների մասին Փաշինյան․ հանքարդյունաբերողները փորձում են ռեսուրսների արդյունավետ օգտագործման հիմնադրամ ստեղծել Աշխաբադում նախատեսվում են շփումներ Վլադիմիր Պուտինի և Ալիևի հետ. Փաշինյան Ի՞նչ անենք, թողնենք գնանք, բա հետո՞. նոր ուժեր են պետք ԱԺ-ում. Փաշինյան Վարչապետի դիպլոմ չունենալը անհամատեղելի չի վարչապետի պաշտոնի հետ. Փաշինյան Փաշինյան․ «Հայաստանը ոչ մի բանի չի վերածվի․ ավելի ու ավելի է դառնալու ինքնիշխան պետություն» Իրաքի, Եգիպտոսի և Հնդկաստանի քաղաքացիների համար կվերացվեն էլեկտրոնային վիզայի լրացուցիչ պահանջները Փաշինյան․ Աշխաբադում Պուտինի ու Ալիևի հետ շփումներ կլինեն 

Վարչապետի հորդորը սփյուռքահայ լրագրողներին

Հասարակություն

Վարչապետ Տիգրան Սարգսյանն Աղավնաձորում հանդիպել է Հայոց ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ կազմակերպված լրագրողների համահայկական վեցերորդ համաժողովի մասնակիցներին: Ողջունելով աշխարհի տարբեր երկրներում գործունեություն ծավալող հայազգի լրագրողներին' վարչապետը կարևորել է նման հավաքի անցկացումը և նշել, որ այն կրելու է շարունակական բնույթ: «Դուք գտնվում եք «պատերազմի» ճակատում, ով հաղթի տեղեկատվական դաշտում, մարդկանց կարողանա ուղղորդել իր հոդվածներով, նա էլ կկառավարի ժամանակակից աշխարհը: Տեղեկատվական դաշտում պայքարը սուր է, ուստի կարևոր է վեր հանել մեր ազգային խնդիրները և հանդես գալ համախմբված կերպով: Մեր հակառակորդը բավականին մեծ գումարներ է ծախսում տեղեկատվական ասպարեզում հաղթելու համար, իսկ մենք մեր խոսքը և ճշմարտությունը պարտավոր ենք հասցնել բոլորին մեր միասնական գործունեությամբ»,- ասել է Տիգրան Սարգսյանը:

Վարչապետն ընդգծել է, որ ՀՀ կառավարությունը համազգային խնդիրների լուծման կարևոր օղակներից մեկն է և համագործակցում է բազմաթիվ համազգային կառույցների հետ: Տիգրան Սարգսյանը հիշեցրել է, որ ՀՀ նախագահի գլխավորությամբ ստեղծվել է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և դատապարտման գործընթացը խթանելու և Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված պետական հանձնաժողով, որում ընդգրկված են ինչպես հասարակական և քաղաքական գործիչներ, այնպես էլ համազգային նշանակություն ունեցող կառույցների ներկայացուցիչներ:
Պատասխանելով Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հնարավորության վերաբերյալ հարցին' կառավարության ղեկավարը նշել է. «Հայաստանը մեծապես կարևորում է, որ Թուրքիայում այսօր ձևավորվել է ազատամիտ, Հայոց ցեղասպանության փաստն ընդունող մտավորականների խավ, որը փորձում է իրականությունը ներկայացնել թուրք հասարակությանը: Թուրքիան բազմաթիվ միջազգային կառույցներում, այդ թվում ակադեմիական և գիտական շրջանակներում պարտադրված է լինելու ընդունել Հայոց ցեղասպանության վերաբերյալ իրականությունը, ժամանակն ամեն ինչ դնելու է իր տեղը: Այդ ճշմարտությունը պետք է ոչ միայն հայ, այլև թուրք ժողովրդին»:

Տիգրան Սարգսյանի խոսքով' Հայաստանը չի կարող հետ նահաջել իր ճշմարիտ և արդար սկզբունքներից: «Մեր պայքարը պետք է շարունակենք, անկախ նրանից' Թուրքիան ինչ հակաքայլերի է դիմելու: Սա չի կարող լինել քննարկման առարկա»,- ասել է վարչապետը:

«Կալիֆորնիան կուրիեր» թերթի խմբագիր Հարութ Սասունյանն անդրադարձել է սիրիահայության խնդիրներին և առաջարկել Հայաստան համահայկական հիմնադրամի այս տարվա հեռուստամարաթոնը նվիրել սիրիահայությանը: Այդ կապակցությամբ կառավարության ղեկավարը նշել է. «Այդպիսի հանձնարարական Հայաստանի Նախագահն արդեն տվել է: Այժմ հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամների հետ քննարկում ենք հարցը: Տարբեր ձևաչափեր և ձևակերպումներ կան հեռուստամարաթոնն անցկացնելու վերաբերյալ, հնարավոր է այն միաժամանակ նվիրվի և սիրիահայությանը, և Լեռնային Ղարաբաղին»:

Վարչապետն իր հիացմունքն է հայտնել սիրիահայերի նկատմամբ, ովքեր, ըստ Տիգրան Սարգսյանի, խիստ կազմակերպված են գործում: Գործադիրի ղեկավարը նշել է, որ կառավարությունն իր հնարավորությունների շրջանակներում պետք է ամեն ինչ անի, որպեսզի սիրիահայերը զգան իրենց նկատմամբ հոգատարությունը:
Վրացահայ լրագրողներից մեկն էլ հետաքրքրվել է հայ-վրացական հարաբերությունների ընթացքով: Վարչապետ Սարգսյանն ընդգծել է, որ անկախ նրանից, թե ով կլինի Վրաստանի իշխանության ղեկին, Հայաստանը կանի ամեն ինչ, որպեսզի երկկողմ հարաբերությունները լինեն գերազանց: «Մենք ամեն ինչ պետք է անենք, որպեսզի Վրաստանի հետ մեր հարաբերությունները լինեն շատ լավ, անկախ նրանից, թե որ քաղաքական ուժը Վրաստանում կլինի իշխանություն: Մենք հարգում ենք վրաց ժողովրդի որոշումը և Վրաստանի հետ պետք է կառուցենք շատ լավ հարաբերություններ»,- ասել է կառավարության ղեկավարը:

Տիգրան Սարգսյանն անդրադարձել է նաև Հայաստան-Եվրամիություն հարաբերություններին, մեր երկրում իրականացվող բարեփոխումներին, սփյուռքահայ լրագրողներին հետաքրքրող այլ հարցերի:

Այնուհետև վարչապետը մրցանակներ է հանձնել Սփյուռքում լույս տեսնող և հեռարձակվող մի քանի լրատվամիջոցների ներկայացուցիչների՝ համազգային խնդիրներն օպերատիվ և օբյեկտիվ լուսաբանելու համար:

Լրագրողները շնորհակալություն են հայտնել վարչապետին հանդիպման և համազգային հարցերին մեծ նշանակություն տալու համար:

Լրագրողների համահայկական վեցերորդ համաժողովին մասնակցում են աշխարհի տարբեր երկրների 89 թերթերի, գործակալությունների, հեռուստաընկերությունների և ռադիոկայանների հայազգի ներկայացուցիչներ: Համաժողովի ընթացքում քննարկվող Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված նյութերը, առաջարկություններն ու ծրագրերը կներկայացվեն Ցեղասպանության 100-ամյակին նվիրված միջոցառումների կազմակերպման պետական հանձնաժողովին:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Իրանն ու Օմանը Հորմուզի նեղուցի պայմանագիրը կներկայացնեն միջազգային կազմակերպությանը Փաշինյան․ «Երկաթուղու հարցում ամեն օր նորություն սպասեք» Ինքը կրակելա, մարդկանց տունա մտել, էդ ամեն ինչը չլիներ, զինվորին կվերադարձնեինք Ադրբեջանին. ՓաշինյանԱդրբեջանի հետ պետք է համագործակցենք ու անհետ կորածների հարցը վերջապես լուծենք․ ՓաշինյանՄարզպետները տաքուկ տեղ են փնտրում. Ով է զբաղեցնելու ՀՖՖ նախագահի աթոռըՀութիները հայտարարել են Էր-Ռիադի օդանավակայանին բալիստիկ հրթիռով հարվածելու մասին Վարչապետն՝ իր իշխանության օրոք կատարված բարեփոխումների մասինՓաշինյան․ հանքարդյունաբերողները փորձում են ռեսուրսների արդյունավետ օգտագործման հիմնադրամ ստեղծելԹրամփը հայտնել է, որ Իրանի հետ համաձայնագիրը այն չէ, ինչն ինքը ցանկանում է Աշխաբադում նախատեսվում են շփումներ Վլադիմիր Պուտինի և Ալիևի հետ. Փաշինյան Ի՞նչ անենք, թողնենք գնանք, բա հետո՞. նոր ուժեր են պետք ԱԺ-ում. ՓաշինյանՎարչապետի դիպլոմ չունենալը անհամատեղելի չի վարչապետի պաշտոնի հետ. ՓաշինյանԻսրայելը մտադիր է փակել Երուսաղեմում գտնվող Մեծ Բրիտանիայի հյուպատոսությունը Փաշինյան․ «Հայաստանը ոչ մի բանի չի վերածվի․ ավելի ու ավելի է դառնալու ինքնիշխան պետություն»Իրաքի, Եգիպտոսի և Հնդկաստանի քաղաքացիների համար կվերացվեն էլեկտրոնային վիզայի լրացուցիչ պահանջներըՓաշինյան․ Աշխաբադում Պուտինի ու Ալիևի հետ շփումներ կլինենԹուրքիայում բնակելի շենք է փլուզվել. հնարավոր է, որ փլատակներում մարդիկ կան«Երևանի ավտոբուսը» պարզաբանում է՝ վարորդը ուղևորի վնասվածքի մասին իմացել է միայն բողոքից հետո ՈՒՂԻՂ. Նիկոլ Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերին Թորոսյան․ հիփոթեքային աջակցության չափը կդառնա 1 մլն դրամ՝ անկախ երեխայի կարգաթվից 500 կմ ճանապարհի նորոգումը հասցնու՞մ ենք էս տարի. Փաշինյանը՝ ԽուդաթյանինՓաշինյանի՝ Ռուսաստան այցի ժամկետները դեռ հայտնի չեն․ Պեսկով Փաշինյան․ մարդիկ ավելի մեծ վստահությամբ են դիմում Քննչական կոմիտեինՇաքիում ադրբեջանցու կրակոցից վիրավորված կնոջ մատն անդամահատվել է, ոտքը՝ կրճատվելԵրևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կդադարեցվիԴատախազությունը պահանջում է վերադարձնել Աբովյան 8/1-ի գույքը․ արգելք է դրվել դրա օտարման վրաՀայաստանում կբարձրացվի զորակոչի առավելագույն տարիքըԱդրբեջանի զավթողական քաղաքականության լեգիտիմացումը. Արցախից մինչև Տիգրանաշեն. «Փաստ»Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Պարոնյան փողոցումԽոշոր ավտովթար՝ Կոտայքի մարզում․«Mercedes Sprinter» միկրոավտոբուսը կողաշրջվել է․ կա 8 վիրավորՓաշինյան․ Քրեական գործերի թվի աճը միշտ չէ, որ նշանակում է հանցավորության աճՈՒՂԻՂ․ Կառավարության նիստՁախողում և խոր կասկածներ. որքանո՞վ է վառելիքի թանկացումը «պատճառաբանված». «Փաստ»«Հրապարակ». Կասկածելի միգրանտներ Սյունիքում. ո՞վ կարող է ոտքով մտնել Հայաստան Հայկ Սարգսյանը պատժվեց խոսելու համար. ՔՊ-ին քննադատելը պատժելի է. «Ժողովուրդ»«Ադրբեջանցի զինծառայողը, որը հանցագործություն է կատարել Հայաստանի տարածքում, պետք է կանգնի հայկական դատարանի առջև». «Փաստ»ՆԳՆ-ում արգելել են օգտվել «Ծնողական ժամ»-ից. ներքին հրահանգ կա՞. «Ժողովուրդ»Ժամկետի կրճատում. ի՞նչ փոփոխություններ կլինեն ագրոպարենային ոլորտին տրամադրվող վարկերի ծրագրում. «Փաստ»ՔՊ-ից հեռացված Ավետիք Օրդյանը 2010 թվականին ազատազրկման է դատապարտված է եղել. «Ժողովուրդ»«Հրապարակ». Հայկ Սարգսյանն այդքանով չի պրծնելու Մտահոգությունները չեն փարատվում, հակառակը. «Փաստ»«Հրապարակ»․ Բանտում քաղաքապետ է «աշխատում» Ո՞ր երկրի քաղաքացի է Եղիշե Մելիքյանը և ինչու որդին բանակում չի ծառայում. «Ժողովուրդ»Զիջումներ Հայաստանի անվտանգության հաշվին. ինչո՞ւ է իշխանական քարոզչամեքենան արդարացնում ծանր հանցագործությունը. «Փաստ»«Հրապարակ». Մարզպետները տաքուկ տեղ են փնտրում ԱԱԾ մեկուսարանը՝ քաղաքական աստղաբույլ. «Ժողովուրդ»Աբովյան համայնքում փորձարկվելու են էլեկտրական շչակներՍաուդյան Արաբիայում երկու օդանավակայանների վրա հարձակումների հետևանքով երեք մարդ է զոհվելԱԺ 6 պատգամավոր հոկտեմբերի 14-16-ը կմեկնի Սանկտ ՊետերբուրգԱդրբեջանը հերքում է և բողոք է ներկայացրել Գերմանիային
Ամենադիտված