Ծայրահեղական իսլամիստ Աբու Համզային արտահանձնել են ԱՄՆ
Աշխարհ
Լոնդոնի գերագույն դատարանը թույլատրել է ծայրահեղական իսլամիստ քարոզիչ Աբու Համզայի արտահանձնումը ԱՄՆ-ին. հաղորդում է Deutsche Welle-ն:
Դատարանը մերժել է ծայրահեղ իմամների բողոքարկումը: ԱՄՆ-ում 54-ամյա եգիպտացին մի քանի ահաբեկչական ակտերի մեջ մասնակցություն ցուցաբերելու մեղադրանքով դատարանի առջև է կանգնել: Բացի այդ՝ նա մեղադրվում է նաև Օրեգոն նահանգում ահաբեկիչների ճամբար հիմնելու մեջ:
Աբու Համզան և ահաբեկչության մեջ մեղադրվող 4 այլ անձինք այժմ ուղևորվում են ԱՄՆ:
Եգիպտացի Աբու Համզա ալ Մասրին, ով 1986թ. Մեծ Բրտանիայի քաղաքացիություն էր ընդունել, 2006թ. բրիտանական դատարանի կողմից դատապարտվել էր 7 տարվա ազատազրկման:
ԱՄՆ-ը պահանջել էր 2004թ. իրեն արտահանձնել ալ Մասրիին, սակայն ծայրահեղական իսլամիստը բողոքարկել էր այդ որոշումը սկզբում բրիտանական, ապա նաև միջազգային դատարաններում, այդ թվում՝ ՄԻԵԴ-ում:


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ