Ստրասբուրգի ոստիկանությունը կրակել է կասկածյալ ահաբեկչի վրա
Աշխարհ
Ստրասբուրգի ֆրանսիական ոստիկանությունը հրաձգության ժամանակ կրակել է ահաբեկչության մեջ կասկածվող անձի վրա. հայտնում է Reuters-ը:
Պատահարը տեղի է ունեցել հոկտեմբերի 6-ին հակաահաբեկչական հարձակման ժամանակ:
Իրավապահ մարմինները գրոհել են կասկածյալի բնակարանը, ինչի արդյունքում վերջինս կրակ է բաց թողել՝ թեթևակի վնասելով երեք ոստիկաններին. փոխանցում է Agence France-Presse-ը:
Չարագործը սպանվել է կրակահերթի ժամանակ:
Հատուկ գործողությունները կազմակերպվել էին Փարիզի մոտակա Սարսել քաղաքում հրեական սուպերմարկետի վրա կազմակերպած հարձակման հետաքննության շրջանակներում: Սեպտեմբերի 19-ին երկու անհայտ անձինք նռնակ էին նետել սուպերմարկետի վրա՝ վիրավորելով մեկ մարդու:


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ