«Ակունք» համույթը չի մասնակցել որևէ քաղաքական ակցիայի. ԿԳՄՍՆ
Գիտություն և ՄշակույթՎերջերս հանրային տարբեր հարթակներում շրջանառվում է մի լուր, ըստ որի՝ «Ակունք» ազգագրական համույթը մասնակցել է մայիսի 9-ին կայացած հանրահավաքին՝ հանդես գալով ելույթով: ԿԳՄՍ նախարարությունը պարզաբանում է տարածել, տեղեկացնելով, որ համույթը չի մասնակցել որևէ քաղաքական ակցիայի:
«Տեղեկացնում ենք, որ համույթը չի մասնակցել որևէ քաղաքական ակցիայի: Ավելին՝ խմբի որոշ անդամների մասնակցության վերաբերյալ տեղյակ չի եղել խմբի ղեկավարը:
Վերահաստատում ենք, որ «Ակունք» ազգագրական համույթը պետական կազմակերպություն է, իրականացնում է պետության կողմից իրեն վերապահված մշակութային առաքելությունը, այն է` ազգագրական երգի և պարի պահպանումն ու տարածումը»,- նշված է պարզաբանման մեջ: