Տասնյակ գրոհայիններ են սպանվել Սիրիա-Լիբանան սահմանին. ԶԼՄ-ներ
Մերձավոր Արևելք
Սիրիայի ազատ բանակի տասնյակ գրոհայիններ են սպանվել Լիբանանի հետ սահմանակից Հոմս նահանգում կառավարական ուժերի կողմից իրականացված զանգվածային գործողությունների արդյունքում. հայտնում է «Ալ Մայադին» հեռուստաընկերությունը:
Ալ Քուսեյր քաղաքից հարավ գտնվող Ջուսե գյուղի շրջանում մասնավորապես ոչնչացվել է զինված խմբավորումներից մեկի հենակետը: Զոհվել են նրա 40 գրոհայինները, այդ թվում՝ առաջնորդ լիբանանցի Հասան Սվեյդանը:
Չեն դադարում բախումները Սիրիայի հյուսիսում գտնվող Հալեպ քաղաքում, ու հիմնական մարտերն ընթանում են Սահուր կամրջի շրջակայքում: Կամուրջը ռազմավարական կարևոր նշանակություն ունի հակամարտող երկու կողմերի համար էլ: Նրա նկատմամբ հսկողությունն ապստամբներին ապահովում է նահանգի հետ նրանց անմիջական կապը, որտեղից էլ նրանք ստանում են իրենց օգնությունը, իսկ կառավարական զորքերի համար այդ կամուրջը ճանապարհ կբացի Հալեպի արևելյան շրջաններ, որոնք այժմ գտնվում են ապստամբների ձեռքում:
Հալեպի մեկ այլ՝ Բուսթան ալ Քասր շրջանում շաբաթ օրը սպանվել են մի քանի գրոհայիններ, որոնցից 4-ը՝ Թուրքիայի քաղաքացիներ. հայտնում է սիրիական Սանա տեղեկատվական գործակալությունը:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ