Հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 200 անգամ
Հայաստան
ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն՝ սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 6-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում նկատվել է հրադադարի ռեժիմի խախտումների և կրակոցների նվազում՝ նախորդ շաբաթվա համեմատ:
Նշված ժամանակահատվածում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 200 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 700 կրակոց (նախորդ շաբաթ խախտումների քանակը կազմել է 250, իսկ կրակոցներինը՝ 1300):
ՊԲ առաջապահ զորամասերը հիմնականում ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից և վստահորեն իրականացրել մարտական հերթապահություն: Հակառակորդի կողմից արձանագրված խախտումների արդյունքում հայկական կողմը կորուստներ չի ունեցել:


















































Ամենադիտված
4 ոչ աշխատանքային օր կլինի