Ցավակցական հեռագիր՝ ականավոր կենսաքիմիկոսի մահվան կապակցությամբ
Գիտություն և Մշակույթ
Հովիկ Աբրահամյանը ցավակցական հեռագիր է հղել ականավոր կենսաքիմիկոս Արմեն Գալոյանի մահվան կապակցությամբ։ Հեռագրում մասնավորապես ասված է.
«Խորապես վշտացած եմ ականավոր կենսաքիմիկոս, Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս, Ռուսաստանի Դաշնության գիտությունների ակադեմիայի արտասահմանյան անդամ, գիտության վաստակավոր գործիչ Արմեն Գալոյանի մահվան կապակցությամբ:
Հայ եւ համաշխարհային գիտությունը կորցրեց իր մասնագիտությանն ու աշխատանքին իսկապես նվիրված ականավոր գիտնականի, ում գիտական գործունեությունը եւ աշխատություններն այսօր էլ հիմնարար նշանակություն ունեն:
Մեծ են Արմեն Գալոյանի վաստակն ու ներդրումը հատկապես կենսաքիմիայի ու նյարդաքիմիայի ոլորտում, որտեղ նա համարվում էր կարկառուն ներկայացուցիչներից մեկը:
Նրա հարուստ գիտական ժառանգությունը եւ արժանապատիվ կյանքի ուղին մշտապես օրինակ կլինեն ապագա սերունդների համար:
Ցավակցում եմ Արմեն Գալոյանի հարազատներին ու մերձավորներին եւ կիսում նրանց վիշտը»:


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)