Роснефть-ը մինչև 2016թ. $18 մլրդ է ներդնելու
Աշխարհ
Ռուսական Роснефть ընկերությունը մինչև 2016թ.-ը 18 մլրդ ԱՄՆ դոլար է ուղղելու նավթամշակող գործարանների վերակառուցման համար: Այդ մասին հայտնել է Роснефть-ի տնօրեն Իգոր Սեչինը ներդրողների հետ ժողովի ժամանակ, որը տեղի է ունեցել Լոնդոնում:
Роснефть-ի վերամշակող գործարանների վերակառուցման համար ընդհանուր առմամբ անհրաժեշտ է 25 մլրդ ԱՄՆ դոլար, որի համար արդեն հավաքվել է 7 մլրդ ԱՄՆ դոլարը:
Լոնդոնում տեղի ունեցած զեկույցի ժամանակ ասվել էր, որ մնացած ֆինանսավորումն իրականացվելու է մինչև 2016 թ.-ը, որը կազմելու է 18 մլրդ ԱՄՆ դոլար:
Роснефть-ի ներդրումային ծրագիրը 2012թ.-ին կազմել է 15.4 մլրդ ԱՄՆ դոլար՝ նախորդ տարվա 13.2 մլրդ ԱՄՆ դոլարի փոխարեն:


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ