ԱՄՆ-ում մեղադրյալի կրակոցից դատավորը ծանր վիրավորվել է
ԱՄՆ
Մինեսոտա նահանգի քաղաքներից մեկի դատարանի շենքում տղամարդը կրակել է` վիրավորելով դատախազին և երկու այլ մարդկանց: Այս մասին հաղորդում է Associated Press լրատվական գործակալությունը:
Դեպքը տեղի է ունեցել նախօրեին` Գրանդ Մերես (Grand Marais) քաղաքում, որը գտնվում է կանադական սահմանի մոտ գտնվող Քուք վարչական շրջանում:
Դատախազ Թիմոթի Սկոննելը (Timothy Scannell) ստացել է մի քանի հրազենային վնասվածքներ եւ վիրահատվել: Նրա վիճակը կայուն է: Հիվանդանոց է տեղափոխվել ևս մեկ վիրավոր, իսկ տուժողներից մյուսին բժշկական օգնություն ցուցաբերելուց հետո ուղեկցել են տուն:
Կասկածյալը ձերբակալվել է: Ըստ Duluth News Tribune-ի` հանցագործը 42-ամյա նախկին պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Դանիել Շլինցն է, որի դեմ հարուցված քրեական գործի դատական լսումները հենց այդ օրն էր եղել և դատարանը նրան մեղադրել էր սեռական հանցագործությունների մեջ: Ինչպես հայտնել է ձերբակալվածի հայրը` դատավորի վրա կրակելու պահին հանցագործի մայրը գտնվել է նրա կողքին և փորձել է զենքը խլել որդու ձեռքից:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)