Գնել Սանոսյանը կարևորել է «Գազ՝ էլեկտրաէներգիայի դիմաց» ծրագրով նոր պայմանագրի կնքումն Իրանի հետ
Տնտեսություն
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը ընդունել է Իրանի գազի ազգային ընկերության տնօրեն Մաջիդ Չեգենի գլխավորած պատվիրակությանը։
Պատվիրակության կազմում էր նաև ՀՀ-ում ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին։
Նախարարը ողջունել է հյուրերին և ընդգծել երկկողմ հարաբերություններն ավելի զարգացնելու և խորացնելու անհրաժեշտությունը։
Նախարարը կարևորել է «Գազ՝ էլեկտրաէներգիայի դիմաց» ծրագրով նոր պայմանագրի կնքումը և այդ նպատակով քննարկվող նախագծերի հնարավոր սեղմ ժամկետներում վերջնականացումը։ Նախարարը շնորհակալություն է հայտնել արդեն մայիսից ներկրվող գազի ծավալների ավելացման համար:
Հանդիպման ժամանակ քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր։
Վերջում պայմանավորվածություն է ձեռք բերվել բարձրացված հարցերի վերաբերյալ քննարկումները շարունակել Իրանի Իսլամական Հանրապետությունում՝ ՏԿԵ նախարարի՝ առաջկայում նախատեսված եռօրյա աշխատանքային այցի շրջանակներում։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան