Ադրբեջանի ԱԳՆ–ն մեկնաբանել է Սերժ Սարգսյանի` Reuters-ին տված հարցազրույցը
Արտաքին Քաղաքական
Ադրբեջանի ԱԳՆ-ն անդրադարձել է Սերժ Սարգսյանի՝ Reuters գործակալությանը տված հարցազրույցին` մեղադրելով ՀՀ իշխանություններին «Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորումից խուսափելու մեջ»։
ԱԳՆ ներկայացուցիչ Էլման Աբդուլաևը Trend գործակալության հետ զրույցում ասել է. «Հայկական կողմը փորձում է մոլորեցնել միջազգային հանրությանը և տարբեր հնարքներով խուսափել խաղաղ գործընթացից ու հակամարտության կարգավորումից»։
Ինչպես ավելի վաղ հաղորդել էր Լուրեր.com-ը, Սերժ Սարգսյանը մեղադրել է Ադրբեջանին նոր պատերազմի սպառնալիք ստեղծելու մեջ:


















































Ամենադիտված
Սպանություն է տեղի ունեցել Երևանում