Լոս Անջելեսում կրակել են չինական հյուպատոսարանի վրա
ԱՄՆ
Լոս Անջելեսի ոստիկանությունը ձերբակալել է մի մարդու, որը կասկածվում է Չինաստանի հյուպատոսարանի շենքի վրա հարձակում կատարելու մեջ: Ինչպես հաղորդում է The Los Angeles Times-ը, կալանավորվածը, ըստ ոստիկանության հաղորդագրության, հինգշաբթի օրը` դեկտեմբերի 15-ին, կրակ է բացել հյուպատոսարանի տարածքը հսկող աշխատողների ուղղությամբ: Հնարավոր տուժողների մասին տեղեկություններ չեն հայտնվում:
Ձերբակալվածի անունը ոստիկանությունը չի հայտնել, միայն հայտնի է, որ հանցագործը 50 տարեկանից բարձր անձնավորություն է: Վերջինս ինքնակամ է հանձնվել ոստիկանությանը, ում մոտից առգրավվել է զենքը:
Ըստ տեղական իշխանությունների` ատրճանակով զինված մարդը մասնակցել է չինական հյուպատոսարանի դիմաց կազմակերպված բողոքի ակցիային: Հանցագործը վեճի է բռնվել տարածքը հսկող պահակների հետ, որից հետո նստել է իր մեքենան և ինն անգամ կրակել պահակների ուղղությամբ: Սակայն չի նշվում, թե ինչի համար է բողոքի ակցիան կազմակերպված եղել:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)