«Մենք» շարժումը դատապարտում է
Հասարակություն
«Մենք» ազգային հայրենասիրական երիտասարդական շարժումը տարածել է հաղորդագրություն, որտեղ նշվում է.
««Մենք» ազգային հայրենասիրական երիտասարդական շարժումը բացասական է վերաբերվում ՀՀ Կառավարության հոկտեմբերի 6 -ի որոշմանը՝ Կառավարական թիվ 2-րդ մասնաշենքը՝ Արտաքին գործերի նախարարության շենքը, վաճառելուն «Տանգո» ընկերությանը: Նմանատիպ գործարքներ կատարելիս պետք է հաշվի առնել նաև քաղաքացու կարծիքը և դիրքորոշումը տվյալ հարցի շուրջ, քանի որ այդ շենքը սեփականություն չէ, որը ցանկության դեպքում կարելի է վաճառել՝ փոխելով դերը և նշանակությունը: «Մենք» ազգային հայրենասիրական երիտասարդական շարժումը խիստ դատապարտում է այս քայլը՝ հայրենի իշխանության պետական և ազգային արժեքները հոթելներ դարձնելը: Կո’չ ենք անում բոլոր կազմակերպություններին և շարքային քաղաքացիներին, ովքեր սրտացավորեն են վերաբերվում իրենց քաղաքի հնագույն շինություններին բարձրաձայնել իրենց կարծիքը: Ի վերջո մենք ենք մեր քաղաքի տերերը»:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը