ԱՄՆ-ում ահաբեկչության մեջ կասկածվողները կանգնեցին դատարանի առջև
Աշխարհ
Ահաբեկչության մեջ կասկածվող 5 անձինք, որոնք ԱՄՆ-ին էին արտահանձնվել Մեծ Բրիտանիայի կողմից, կանգնեցին դատարանի առջև:
Ծայրահեղական իսլամիստ իմամ Աբու Համզան ներկայումս գտնվում է դատարանում, սակայն դեռևս հանդես չի եկել հայտարարություններով:
Ավելի վաղ Նյու-Յորքում Ադել Աբդուլ Բարին և Հալեդ Ֆավազը հայտարարել են իրենց անմեղ լինելու մասին: Նրանք մեղադրվում են «Ալ-Քաիդա» խմբավորման հետ համագործակցելու մեջ` ԱՄՆ քաղաքացիների սպանության և արտասահմանում գտնվող ամերիկյան օբյեկտների վրա հարձակում գործելու նպատակով:
Շաբաթ օրը Կոնեկտիկուտ նահանգի դատարանում իրենց մեղավորությունը չընդունեցին նաև Բաբար Ահմադն ու Սայիդ Տալհա Ահսանը: Նրանք մեղադրվում են ԱՄՆ տարածքում ջիհադյան Azzam.com կայքի ստեղծման և Աֆղանստանի ու Չեչնիայի ահաբեկիչներին աջակցություն ցուցաբերելու մեջ:


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ