Սուպերգործակալ Ջեյմս Բոնդի «ֆենոմենը»
Աշխարհ
Ուղիղ 50 տարի առաջ կայացավ աշխարհահռչակ լրտես Ջեյմս Բոնդի արկածների մասին պատմող առաջին՝ «Բժիշկ Նո» ֆիլմի պրեմիարան, խարիզմատիկ Շոն Քոներիի անզուգական դերակատարմամբ։ Այսպիսով առաջիկա օրերին՝ ամբողջ աշխարհում «բոնդիանայի» երկրպագուները կնշեն իրենց սիրելի ֆիլմաշարի 50-ամյակը։
Հոկտեմբերի 6-ի լույս գիշերը՝ խորամանկ ու խիզախ լրտեսի հայրենիքում՝ Անգլիայում մեկնարկեց «Ջեյմս Բոնդի միջազգային օրվան» նվիրված լայնածավալ ծրագիրը։
Նշեմ, որ հոկտեմբերի 23-ին՝ Լոնդոնի հանրահայտ «Ռոյալ Ալբերտ Հոլլում» կկայանա «բոնդիանայի» թվով 23-րդ «007: » ֆիլմի պրեմիերան. Դենիել Քրեյգի մասնակցությամբ։ Ֆիլմի ցուցադրությանը ներկա է լինելու թագավորական ընտանիքը։
Իսկ մինչ այդ երկրպագուներին մնում է միայն համբերությամբ սպասել ֆիլմի պրեմիերային, վայելել Skyfall սաունդթրեքը Ադելի կատարմամբ և մինչև հոկտեմբերի 8-ը մասնակցել բացառիկ համացանց-աճուրդին, որտեղ նրանք կարող են ձեռք բերել 23 ֆիլմերում օգտագործված զանազան իրեր։
Միքայել Մարգարյան


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ