ԱՄՆ-ում այսօր սկսվում է Wikileaks-ի գործով Բրեդլի Մենինգսի դատական լսումները
Աշխարհ
Ինչպես հաղորդում է BBC-ն, այսօր՝ երեկոյան, ԱՄՆ-ում սկսվում է Wikileaks-ի գործով ամերիկացի զինվորական Բրեդլի Մենինգի աղմկահարույց գործի դատական լսումները: Վերջինիս ԱՄՆ-ի դատարանը մեղադրում է ԱՄՆ-ի պաշտպանության նախարարության գաղտնի փաստաթղթեր Wikileaks կայքին տրամադրելու համար:
23-ամյա Մենինգի դեմ 34 կետից մեղադրանք է առաջադրվել, որոնցից ամենալուրջը պետության անվտանգությանը վնաս հասցնող տեղեկություններ տրամադրելն է և պետական դավաճանության մեղադրանքները: Ի պաշտպանություն Մենինգի` հազարավոր համակիրներ դուրս են եկել փողոց՝ մեղադրյալին իրենց աջակցությունը ցույց տալու համար: Ըստ ամենահավանական վարկածի` նրան սպասվում է ցմահ բանտարկություն:


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ