Այսօր հանրահայտ ռեփեր Էմինեմը դառնում է 40 տարեկան
Աշխարհ
Այսօր` հոկտեմբերի 7-ին, ծնվել է ամերիկացի հանրահայտ ռեփեր Էմինեմը, ծննդյան անունը` Մարշալ Բրյուս Մեթթերս Գ:
Ծնվել է 1972 թվականի հոկտեմբերի 17-ին ԱՄՆ-ի Միսսուրի նահանգի Սենտ Ժոզեֆ քաղաքում։ Նա եղել է միակ զավակն իր ընտանիքում։ Նա շոտլանդական, անգլիական, գերմանական, շվեյցարական, նաև` լեհական ծագում ունի։ Էմինեմի հայրը լքել է ընտանիքը, երբ նա ընդամենը 18 ամսական է եղել. փոքրիկը մեծացել է բացառապես մոր հետ չքավորության մեջ։ 12 տարեկանում նա և մայրը տեղափոխվել են մի քանի տարբեր քաղաքներ, մինչև հաստատվել են Միչիգան նահանգի Ուորրեն քաղաքում, որը Դետրոյթի արվարձան է։
Հիփ-հոփով հետաքրքրված Էմինեմը 14 տարեկանում միանում է Bassmint Productions կոչվող խմբին և նրանց հետ թողարկում առաջին երգը - Steppin' Onto The Scene։ Հետո նրանք փոխում իրենց անունը` Soul Intent, և 1995 թողարկում Fuckin Backstabber կոչվող առաջին սինգլը։
17 տարեկանում նրա դուրս են հանում դպրոցից։ Էմինեմին որպես ռեփեր բացահայտեց պրոդյուսեր Dr. Dre-ն: Դրանից հետո սկսվեց երգչի հաղթարշավը համաշխարհային շոու-բիզնեսում:
Էմինեմը 13 Գրեմմի մրցանակի հաղթող է։ Ամբողջ աշխարհում վաճառվել է նրա ալբոմների մոտ 86.5 միլիոն օրինակ, ինչը Էմինեմին դարձնում է 2000-ական թվականների սկզբի ամենավաճառվող երգիչներից և բոլոր ժամանակների ամենահանրաճանաչ ռեփերներից մեկը։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ