Ռուսաստանը փորձարկել է մարտական լազեր, որը կարող է 5 վայրկյանում այրել ԱԹՍ-ները
Գիտություն և Մշակույթ
Ռուսաստանը լազեր է փորձարկել, որը կարող է հինգ վայրկյանում այրել հինգ կիլոմետր հեռավորության վրա գտնվող անօդաչու թռչող սարքերը, հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Յուրի Բորիսովը «Նոր հորիզոններ» կրթական մարաթոնում, գրում է ՌԻԱ Նովոստին։
«Մենք մշակել և գործնականում մասսայական արտադրում ենք լազերային համակարգեր, որոնք ունեն ավելի մեծ հզորություն, որոնք արդեն թույլ են տալիս տարբեր միջոցների ջերմային ոչնչացում»,- ասաց փոխվարչապետը։
Պաշտոնյան նաև հայտարարել է «Պերեսվետ» մարտական լազերային համակարգի սերիական մատակարարումների մեկնարկի մասին, որի մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը խոսել է 2018թ.: Այն ի վիճակի է շարքից հանել մինչև մեկուկես հազար կիլոմետր բարձրության վրա ուղեծրում գտնվող արբանյակները։


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)