«Face», «Պոռնոֆիլմեր» և «Nerves» խմբերը բարեգործական համերգներ են տվել Թբիլիսիում՝ ի աջակցություն Ուկրաինայի
Գիտություն և ՄշակույթՎրաստանի մայրաքաղաքում երկու օր անընդմեջ տեղի են ունեցել ռեփեր «Face» և «Պոռնոֆիլմեր» և «Nerves» խմբերի համատեղ համերգները։ Համերգի բոլոր տոմսերը սպառվել են։
Համերգի ընթացքում արտիստները հանդես են եկել ծածանելով ուկրաինական դրոշները՝ բեմից բղավելով՝ «Ռուսաստանն ազատ կլինի», «Փա՛ռք Ուկրաինային», «Կեցցե Բելառուսը»։
Երաժիշտները միավորվել են և բարեգործական շրջագայություն կազմակերպել՝ ի աջակցություն Ուկրաինայի։ Նրանք տոմսերի վաճառքից և նվիրատվություններից ստացված հասույթը կօգտագործեն պատերազմից տուժած ուկրաինացիներին աջակցելու համար։
Համերգներ արդեն կայացել են երկու քաղաքներում՝ Թել Ավիվում եւ Թբիլիսիում։ Ցուցակում հաջորդում են Տալլինը, Ռիգան, Վիլնյուսը, Վարշավան, Գդանսկը և Վրոցլավը։ Ռուսաստանում նրանք հայտարարվել են որպես «օտարերկրյա գործակալներ»։