Թուրքիան չի դադարում հարված հասցնել Սիրիային
Մերձավոր Արևելք
Սիրիայի սահմանին շարունակվում է թուրքական հրետանու պատասխանը հարևան երկրի տարածքից եկող հրաձգութուններին:
Հիշեցնենք, որ Սիրիայում կառավարական զորքերի և ապստամբների միջև կատաղի մարտեր են ընթանում։
Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն հաստատել է, որ թուրքական բանակը ղեկավարվելու է խորհրդարանի որոշմամբ, որը թույլ է տվել ուժ գործադրել`Սիրիայի տարածքից եկող հարձակումները հետ մղելու համար:
Թուրք-սիրիական սահմանին իրավիճակը սրվել է գյուղերից մեկում հրաձգության հետևանքով, որի ժամանակ զոհվել է հինգ խաղաղ բնակիչ:
Այդ առիթով շավաթ օրը ԱՄՆ ՊՆ ղեկավար Լեոն Պանետան հայտարարել է, որ մեծացել է վտանգը, որ Սիրիայում հակամարտության մեջ կներգրավվեն նաև հարևան երկրները։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ