Պետական դավաճանության դեպքերով կայացվել է 4 դատավճիռ՝ մինչև 16 տարվա ազատազրկմամբ Հայաստանը փորձում է օգտվել և՛ ԵՄ-ից, և՛ ԵԱՏՄ-ից․ Զախարովա «Մեզ էլ թող տանեն Հանրապետության հրապարակում կախաղան հանեն»․ Փաշինյանը՝ Քոչարյանի գործի մասին Ռուսաստանը չի կարող անտարբեր մնալ Հայաստանում տեղի ունեցող քաղաքական գործընթացների նկատմամբ․ Զախարովա Քոչարյանը, Ծառուկյանը, Սարգսյանը ամսի 1-ին պետք է հեռախոսը բացեն, տեսնեն՝ թոշակը նստել է, թե չէ. Փաշինյան Գագիկ Խաչատրյանի գործը ձգձգած դատավորի և նրա ընտանիքի ունեցվածքը պետք է ստուգել․ Փաշինյան Ռոբերտ Քոչարյանին քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետներն անցած չեն «Եթե գիտեիք, որ գալու էին, երեխեքին խի՞ մյուս տատիկ-պապիկի տուն չէիք ուղարկում»․ Նիկոլ Փաշինյանը՝ Քոչարյանին Խոշոր հրդեհ՝ Երևանում․ տեղում է 6 մարտական հաշվարկ Գազ չի լինի․ հասցեներ Կառավարությունը հաստատել է Պոլիտեխնիկի ռեկտորի պաշտոնում Վարդանյանի ընտրության արդյունքները Հակամարտության շարունակությունը Զելենսկու իշխանությունը պահպանելու միակ միջոցն է. Զախարովա 

ՀՀ-ն տարածաշրջանային խաղաղության օրակարգի կողմնակից է, բայց դա չի կարող միակողմանի լինել․ Փաշինյան

Արտաքին Քաղաքական

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Իտալիա-Հայաստան բարեկամական խմբի ներկայացուցիչներին՝ Պատգամավորների պալատի անդամներ Ջուլիո Չենտեմերոյին, Անդրեա Կասուին և Ալվիսե Մանիերոյին, Սենատի անդամ Ալբերտո Աիրոլային: Այս մասին հայտնում են վարչապետի աշխատակազմից։

Վարչապետն ընդգծել է հայ-իտալական բարեկամական հարաբերությունների կարևորությունը և ջերմությամբ հիշել իր՝ Իտալիա կատարած այցը, որի ընթացքում վերահաստատվեց Իտալիայի աջակցությունը ՀՀ ժողովրդավարությանը: Նիկոլ Փաշինյանը բարձր է գնահատել բարեկամական խմբերի գործունեությունը և միջխորհրդարանական գործակցությունը, որոնք լրացնում են երկու երկրների կառավարությունների ջանքերը: Վարչապետը երախտագիտություն է հայտնել 2019թ. ապրիլին Իտալիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունման համար:

Իտալիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Ջուլիո Չենտեմերոն նշել է, որ Իտալիայում ևս ջերմությամբ են հիշում վարչապետ Փաշինյանի այցը և դրա շրջանակում կայացած միջոցառումները: Ընդգծելով խորհրդարանական դիվանագիտության դերը և ներկայացնելով պատվիրակության անդամներին՝ նա նշել է, որ դրանում ընդգրկված են թե՛ իշխող, թե՛ ընդդիմադիր պատգամավորներ, ինչը ցույց է տալիս ողջ Իտալիայի ժողովրդի գնահատանքը հայ ժողովրդին: Ջուլիո Չենտեմերոն կիսվել է մեր երկրում ունեցած հանդիպումների արդյունքներով, խոսել տեխնոլոգիական ոլորտում ՀՀ հաջողությունների, «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի մասին և նշել, որ Իտալիայի համար հետաքրքրական է ՏՏ ոլորտի զարգացման հայկական մոդելը:

Վարչապետը նշել է, որ ՏՏ-ն Հայաստանում դինամիկ զարգացող բնագավառներից է, և ընդհանրապես կրթությունը մեր զարգացման ռազմավարական ուղղություններից է, ինչից ելնելով՝ կառավարությունը խորքային բարեփոխումներ է նախաձեռնել կրթության, գիտության ոլորտում: Նիկոլ Փաշինյանը մանրամասներ է ներկայացրել ռեֆորմի վերաբերյալ և առաջարկել փոխանակվել փորձով, տեղեկատվությամբ:

Հանդիպմանն անդրադարձ է եղել տարածաշրջանում խաղաղության ապահովման և Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցերին: Մտքեր են փոխանակվել հետպատերազմական իրավիճակի, Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների վերադարձի, Արցախում հայկական հոգևոր-մշակութային ժառանգության պահպանման շուրջ: Վարչապետը կարևորել է Իտալիայի խորհրդարանի կողմից 2022թ. մարտին հայ ռազմագերիների վերադարձի անհրաժեշտությունն ամրագրող բանաձևի ընդունումը և 2020թ. Ադրբեջանի սանձազերծած պատերազմի ժամանակ Իտալիայի խորհրդարանականների կողմից արված հայտարարությունները:

Նիկոլ Փաշինյանն ընդգծել է՝ ԼՂ հակամարտությունը պետք է կարգավորվի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության առաջարկած սկզբունքների հիման վրա, և Հայաստանը տարածաշրջանային խաղաղության օրակարգի կողմնակից է, ինչը, սակայն, չի կարող միակողմանի լինել: Հայաստանի վարչապետը կարևորել է եվրոպական գործընկերների, այդ թվում՝ Իտալիայի օժանդակությունն այս գործընթացին և սադրանքների դատապարտումը նրանց կողմից: Վարչապետը նաև անդրադարձել է Հայաստան-Թուրքիա երկխոսության գործընթացին:

Իտալիա-Հայաստան բարեկամական խմբի պատգամավորներն իրենց աջակցությունն են հայտնել Հայաստանին և հայ ժողովրդին՝ դժվարին մարտահրավերների հաղթահարման և ժողովրդավարության հզորացման գործում: Նրանք նշել են, որ հաստատակամորեն կշարունակեն իրենց գործունեությունը ոչ միայն Իտալիա-Հայաստան, այլ նաև Եվրամիություն-Հայաստան կապերի սերտացման ուղղությամբ և կլինեն բարեկամ հայ ժողովրդի կողքին:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Պետական դավաճանության դեպքերով կայացվել է 4 դատավճիռ՝ մինչև 16 տարվա ազատազրկմամբՀայաստանը փորձում է օգտվել և՛ ԵՄ-ից, և՛ ԵԱՏՄ-ից․ ԶախարովաԲժիշկը նշել է 35 տարեկանից հետո հղիության առավելությունները«Մեզ էլ թող տանեն Հանրապետության հրապարակում կախաղան հանեն»․ Փաշինյանը՝ Քոչարյանի գործի մասինՌուսաստանը չի կարող անտարբեր մնալ Հայաստանում տեղի ունեցող քաղաքական գործընթացների նկատմամբ․ ԶախարովաԿրեմլը մեկնաբանել է Ուկրաինայի հետ բանակցությունների նոր փուլի հնարավորությունըՌադայի պատգամավորը կոշտ հայտարարություն է արել Զելենսկու՝ Զապորոժիե այցից հետո Քոչարյանը, Ծառուկյանը, Սարգսյանը ամսի 1-ին պետք է հեռախոսը բացեն, տեսնեն՝ թոշակը նստել է, թե չէ. ՓաշինյանՉինաստանը սպառնացել է ԱՄՆ-ին պատասխան քայլերովԳագիկ Խաչատրյանի գործը ձգձգած դատավորի և նրա ընտանիքի ունեցվածքը պետք է ստուգել․ ՓաշինյանՌոբերտ Քոչարյանին քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետներն անցած չեն«Եթե գիտեիք, որ գալու էին, երեխեքին խի՞ մյուս տատիկ-պապիկի տուն չէիք ուղարկում»․ Նիկոլ Փաշինյանը՝ ՔոչարյանինԶախարովան Մեծ Բրիտանիային և Ֆրանսիային մեղադրել է Ռուսաստանում ահաբեկչական գործողություններին մասնակցելու մեջԽոշոր հրդեհ՝ Երևանում․ տեղում է 6 մարտական հաշվարկՊենտագոնը պատրաստում է Եվրոպայում ամերիկյան զորքերի տեղակայման վերանայման մի քանի տարբերակՀայտնի է դարձել զինծառայողի ավտոմեքենայի պայթյունի նախնական պատճառըԳազ չի լինի․ հասցեներԿառավարությունը հաստատել է Պոլիտեխնիկի ռեկտորի պաշտոնում Վարդանյանի ընտրության արդյունքներըՀակամարտության շարունակությունը Զելենսկու իշխանությունը պահպանելու միակ միջոցն է. ԶախարովաՄեծ Բրիտանիայում աշխարհում առաջին անգամ ուղեղի ուռուցքը հեռացվել է արհեստական ​​բանականության օգնությամբՆարիշկինը հաստատել է Մոսկվայում ԿՀՎ ղեկավարի հետ հանդիպումըԱրփինե Դավոյանը ստում է․ Թալինի հոգևոր հոր բնակարանը պատկանում է Հայ Առաքելական Եկեղեցուն․ Արա ԶոհրաբյանՈՒՂԻՂ․ Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերինԹրամփը ԱՄՆ-ում արտակարգ դրություն է հայտարարել«Թալինի լիմոնադի» արտադրամասում հայտնաբերվել են սանիտարահիգիենիկ նորմերի կոպիտ խախտումներ․ արտադրությունը կասեցվել է Թրամփը մեկնաբանել է ԿՀՎ ղեկավարի այցը ՄոսկվաՓաշինյան․ Արտահանման ոլորտում խնդիրներ կան, բայց տնտեսությունը հարմարվում էՓաշինյանի աղջիկների մանիկյուրը՝ պետբյուջեի հաշվին․ աղմկահարույց բացահայտում (տեսանյութ) Ծանրամարտի պատանեկան ԵԱ. Հայաստանն ունի 3 ներկայացուցիչ Արարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել Արարատ գյուղի զբոսայգում գտնվող ևս 1 հողատարածքըՀայաստանում յոթ ընկերություններ ազատվել են մաքսատուրքերից Ռոբերտ Քոչարյանը տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿՎեհափառ Հայրապետի և վեց եպիսկոպոսների նկատմամբ կիրառվող մեղադրանքը անօրինական միջամտություն է Եկեղեցու ներքին կյանքին․ Մայր Աթոռ «Խաղահրապարակը խաղաղության նշան է»․ Փաշինյանը՝ սահմանամերձ Ներքին Հանդի մասինԿառավարությունը 1,255 մլրդ դրամ կհատկացնի սուբվենցիոն ծրագրերի համաֆինանսավորմանըԵրևանի քաղաքապետարանի երկու աշխատակիցներ ազատվել են աշխատանքից«Երևանում, Հայաստանում տուն ձեռք բերելը դառնում է թրենդային». ՓաշինյանՀարազատը պնդում է՝ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում 8 կալանավորի են ծեծել․ մեկը ԲԿ-ում է, մյուսները՝ պատժախցում Անկախության 35–ամյակի տոնակատարությունների համար 1.3 մլրդ դրամ կհատկացվի Մոսկվային զգուշացվել է՝ չհարձակվել Բալթյան երկրների վրաՆեթանյահուի որդին լրագրողի դեմ քրեական հետաքննություն սկսելու պահանջ է ներկայացրելԵրերույքի տաճարում հնավայր-թանգարան ենք հիմնադրում. վարչապետ Նախարարին ներկայացրել են Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրում կատարված աշխատանքների ընթացքը Չինաստանը ներկայացրել է անձնական թռչող հարթակ՝ առանց օդաչուի լիցենզիայիՓաշինյանի որոշմամբ նոր նշանակում է եղել Հայաստանի ԱԳՆ-ն ցավակցել է Նեպալում և Չինաստանում ջրհեղեղների հետևանքով զոհերի հարազատներինՄարմարաշենում Mercedes-ը վրաերթի է ենթարկել 62-ամյա հետիոտնին․ վերջինս հիվանդանոցում մահացել է Գավառում «Գազել» է գլխիվայր շրջվել․ կան տուժածներ Իրանի խորհրդարանի նախագահը ողջունել է Չինաստանի հայտարարությունը Սպասվում են անձրևներ ու ամպրոպներ․ ջերմաստիճանը կնվազի
Ամենադիտված