Փաշինյան․ «Երկաթուղու հարցում ամեն օր նորություն սպասեք» Ինքը կրակելա, մարդկանց տունա մտել, էդ ամեն ինչը չլիներ, զինվորին կվերադարձնեինք Ադրբեջանին. Փաշինյան Ադրբեջանի հետ պետք է համագործակցենք ու անհետ կորածների հարցը վերջապես լուծենք․ Փաշինյան Մարզպետները տաքուկ տեղ են փնտրում. Ով է զբաղեցնելու ՀՖՖ նախագահի աթոռը Վարչապետն՝ իր իշխանության օրոք կատարված բարեփոխումների մասին Փաշինյան․ հանքարդյունաբերողները փորձում են ռեսուրսների արդյունավետ օգտագործման հիմնադրամ ստեղծել Աշխաբադում նախատեսվում են շփումներ Վլադիմիր Պուտինի և Ալիևի հետ. Փաշինյան Ի՞նչ անենք, թողնենք գնանք, բա հետո՞. նոր ուժեր են պետք ԱԺ-ում. Փաշինյան Վարչապետի դիպլոմ չունենալը անհամատեղելի չի վարչապետի պաշտոնի հետ. Փաշինյան Փաշինյան․ «Հայաստանը ոչ մի բանի չի վերածվի․ ավելի ու ավելի է դառնալու ինքնիշխան պետություն» Իրաքի, Եգիպտոսի և Հնդկաստանի քաղաքացիների համար կվերացվեն էլեկտրոնային վիզայի լրացուցիչ պահանջները Փաշինյան․ Աշխաբադում Պուտինի ու Ալիևի հետ շփումներ կլինեն 

«Կուսազրկում», բռնաբարություն, վերջում՝ Էլ Կլասիկո

Հասարակություն

Հետաքրքիր, կրքոտ ու բուռն զարգացումներով շաբաթ անցկացրեցինք։ Ու ինչի՞ց սկսվեց այս ամենը՝ խառնաշփոթն ու հեղեղուկ բերկրանքը։ Ամեն ինչ սկսեց ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը։ Հարց է առաջանում. ինչո՞ւ և ամենակարևորը՝ ո՞ւմ ցանկությամբ։

Աղվան Հովսեփյանը զրկեց Վարդան Օսկանյանին «քաղաքական կուսությունից», այսինքն՝ պատգամավորական անձեռնմխելիությունից։ Թե ինչու աշխարհի ամենաարդար դատախազը նման կերպ վարվեց աշխարհի ամենաանմեղ դեմքի արտահայտությամբ Վարդան Օսկանյանի հետ, դեռ պարզ չէ, բայց, ինչպես միշտ, այս անգամ ևս ժամանակն ամեն ինչ ցույց կտա, հավատացնում եմ։ Մեր ազգը այդպիսի «թիթիզ» բաների սիրահար է, չէ՞։ Լավ, այսպես. պարզեցինք, որ շաբաթը սկսվեց զրկանքով, բայց որոշ լրատվամիջոցներ դա չհամարեցին այդ օրվա գլխավոր իրադարձություն։ Նրանց վկայակոչմամբ՝ ամենադժվար ապրուստային իրավիճակը գրանցվեց ԱԺ շենքում, երբ բացահայտվեց այս ողջ ընթացքում բոլորի աչքից վրիպած ակներև իրականությունը՝ վերջապես Սամվել Ալեքսանյանը Վահան Հովհաննիսյանին անվանեց «հոպար»։ Այլևս ոչ մի գաղտնիք ԱԺ-ում, բարեկամական թելերի կծիկը գնալով բացվում է: Մնում է սպասել հաջորդ նիստին:

Անցավ որոշ ժամանակահատված, այսինքն՝ մի քանի ժամ ու մեր վեհանձն վարչապետ Տիգրան Սարգսյանը, բոլորովին միամիտ՝ առանց ետին մտքերի և կանխատեսումների, որոշեց շրջայց կատարել նախարարություններով։ Ու հանկարծ ի՞նչ բացահայտվեց. պարզապես կարելի է ապուշ կտրել։ Նմանատիպ բացահայտում չէր սպասում անգամ մեր երկրի ամենալավատեղյակ քաղաքացին։ Հանկարծ բացահայտվեց, որ արդեն 20 տարի է, ինչ մեր երկրում հաշմանդամներին համապատասխան կարգավիճակը փաստող թղթի կտոր տալիս են ՓՈՂՈՎ։ Ինչպե՞ս թե փողով։ Հանկարծ միջազգային հանրությունը գլխի չընկնի, թե չէ աշխարհով մեկ խայտառակ կլինենք։

«Ինչի՞ մասին է խոսքը, ի՞նչ դիմակներ, ի՞նչ խաղեր են խաղում, ի՞նչ են անում ժողովրդի գլխին, չե՞ն խղճում»,- հենց այսպես արտահայտվեց ծանոթ տարեցներիցս մեկը։ Ես էլ պատասխանեցի. «Ի՞նչ խիղճ, ո՞ւմ խղճան, բա իրանց տ…»։

Ու այս ամենից հետո հետևեց աշխարհի ամենաձևական քայլը. վարչապետը բարկացավ և անմիջապես հրամայեց «կտրել մեղավորի գլուխը»։ Դե սա կատակ էր ընդամենը։ Հրամայեց աշխատանքից ազատել պատասխանատուին (անգամ անունը չեմ կարողանում մտաբերել, կգրեի, եթե գտնեի կարիք կա, բայց չկա)։

Ու հանկարծ լսելով, որ իրեն պաշտոնազրկում են, պատասխանատուն հայտարարեց՝ ինքը մաքուր խղճով է թողնում զբաղեցրած պաշտոնը: Իրոք, հարգում եմ մարդկանց, ովքեր իրենց գործը կատարում են բարեխիղճ ու մարդկային բարոյական սկզբունքների համաձայն: Ամեն դեպքում նրան պաշտոնազրկելուց առաջ կարելի էր միանշանակ պարգևատրել ու շնորհել մերօրյա կոչումներից մեկը. չէ՞ որ երբ պաշտոնյան մաքուր խղճով է կատարում աշխատանքը, արժանի է գովեստի խոսքերի և ոչ միայն։

Ժամեր անցան ու Հայաստանը ցնցվեց. Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների դատարանում քննվում էր մի գործ, որն ուղղակի ամենաքիչը անմարդկային է։ Մի խոսքով՝ չծավալվելով ասեմ, որ 36-ամյա երիտասարդը փորձել էր բռնաբարել մորը։ Եզրակացությունները թողնում եմ ձեզ։ 

Այն, որ Սիրիայում արդեն մեկ տարուց ավելի է, ինչ ընթանում են կատաղի մարտեր, գաղտնիք չէ, ինչպես նաև այն, որ Սիրիայի ու մասնավորապես Ասադի դեմ պայքարում են մի քանի տասնյակ երկրներ՝ նույնպես։ ԱՄՆ-ում շուտով կկայան նախագահական ընտրությունները. Օբամա, թե Ռոմնի՝ կտեսնեք։ Իսկ ահա Վրաստանում էլ հաղթեց ժողովրդավարությունը, ոմանց համար էլ՝ միլիոնները։ Պուտինը դարձավ 60 տարեկան, ու չեք պատկերացնի, թե դա հուզումնական ինչ ցնցումով տարավ մեր խմբագրության աշխատակիցներից մեկը։ Արտահայտելով կարծիքս՝ կասեմ, որ անգամ Պուտինի կինը երևի այդքան չէր հուզվի։ Մի խոսքով՝ աշխարհը շարունակում է շնչել։ Իսկ մենք հևալով վազում ենք նրա հետևից։ Հուսով եմ, որ ի վերջո կհասնենք, և ոչ թե շնչակտուր եղած կտապալվենք կեղտի ու անորոշության մեջ։

Խոսեցինք աշխարհում տիրող իրավիճակից ու հիշեցի, որ մեզ միջազգային հանրության հետ կապող միակ կառույցը այսուհետև կթոթափի աշխարհի այս թոհուբոհից ուժասպառ եղած տուրիստների հոգսերն ու հոգիները: Այսուհետ մեր երկրի Արտգործնախարարությունը մնաց անտեր ու անտանիք. թե ո՞ւմից ու ե՞րբ նրանք կստանան աշխատավայր, հարց է: Ժամանակակից մեծերից մեկը հիշատակել էր Էդվարդ Նալբանդյանի 100 հազար դոլար արժողությամբ մեքենան. ասեմ, որ այն չի վաճառվել, թող մարդիկ չհուզվեն, մեր նախարարն էդ տղեն չի, որ ցածր կլասի մեքենաներով շրջի, չնայած՝ պարոն Նալբանդյանը երկրում ե՞րբ է լինում որ: Այսուհետ, ամենայն հավանականությամբ, արտերկրից նախարարի գրասենյակ «ժամանած» տուրիստներն իրենց սեռական կարիքները կբավարարեն, կարծում եմ՝ այդ սենյակը կդառնա հյուրանոցի «լյուքս» համարներից մեկը: Արտգործնախարարության շենքը կվերածվի մի քանի աստղանի հյուրանոցային համալիրի։ Դեռ աստղերի քանակը պարզ չէ, բայց ելնելով հայի ունեցած հոգեբանությունից՝ կանխատեսում եմ, որ աստղերի քանակը կձգտի հայերի կողմից այդքան շատ սիրված արգենտինացի ֆուտբոլիստի՝ հռչակավոր Մեսսիի մարզաշապիկի թվին, այսինքն՝ տասի: Հիշեցնենք, որ գնորդն արգենտինահայ Էդուարդո Էռնեկյանն է: Էռնեկյանը 51 միլիոն դոլար է վճարել Կառավարությանը՝ այն ձեռք բերելու համար:

Շաբաթվա վերջում էլ ազգովի վայելում ենք Էլ կլասիկոն, տանջվում ենք, տառապում ու տվայտում Մեսսիի կամ Ռոնալդուի համար: Ոմանք երկուշաբթին լուսացրեցին սթրեսով, ոմանք էլ՝ խրախճանքով: Մի խոսքով՝ բազմաբովանդակ ու հետաքրքիր շաբաթ էր: Բարի շաբաթ բոլորին: Ամենավերջում էլ ափսոսանքս եմ հայտնում շաբաթվա ամենավերջին իրադարձության համար. Միլանը պարտվեց Ինտերին։ Հազար ափսոս:

Գևորգ Ավետիսյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Իրանն ու Օմանը Հորմուզի նեղուցի պայմանագիրը կներկայացնեն միջազգային կազմակերպությանը Փաշինյան․ «Երկաթուղու հարցում ամեն օր նորություն սպասեք» Ինքը կրակելա, մարդկանց տունա մտել, էդ ամեն ինչը չլիներ, զինվորին կվերադարձնեինք Ադրբեջանին. ՓաշինյանԱդրբեջանի հետ պետք է համագործակցենք ու անհետ կորածների հարցը վերջապես լուծենք․ ՓաշինյանՄարզպետները տաքուկ տեղ են փնտրում. Ով է զբաղեցնելու ՀՖՖ նախագահի աթոռըՀութիները հայտարարել են Էր-Ռիադի օդանավակայանին բալիստիկ հրթիռով հարվածելու մասին Վարչապետն՝ իր իշխանության օրոք կատարված բարեփոխումների մասինՓաշինյան․ հանքարդյունաբերողները փորձում են ռեսուրսների արդյունավետ օգտագործման հիմնադրամ ստեղծելԹրամփը հայտնել է, որ Իրանի հետ համաձայնագիրը այն չէ, ինչն ինքը ցանկանում է Աշխաբադում նախատեսվում են շփումներ Վլադիմիր Պուտինի և Ալիևի հետ. Փաշինյան Ի՞նչ անենք, թողնենք գնանք, բա հետո՞. նոր ուժեր են պետք ԱԺ-ում. ՓաշինյանՎարչապետի դիպլոմ չունենալը անհամատեղելի չի վարչապետի պաշտոնի հետ. ՓաշինյանԻսրայելը մտադիր է փակել Երուսաղեմում գտնվող Մեծ Բրիտանիայի հյուպատոսությունը Փաշինյան․ «Հայաստանը ոչ մի բանի չի վերածվի․ ավելի ու ավելի է դառնալու ինքնիշխան պետություն»Իրաքի, Եգիպտոսի և Հնդկաստանի քաղաքացիների համար կվերացվեն էլեկտրոնային վիզայի լրացուցիչ պահանջներըՓաշինյան․ Աշխաբադում Պուտինի ու Ալիևի հետ շփումներ կլինենԹուրքիայում բնակելի շենք է փլուզվել. հնարավոր է, որ փլատակներում մարդիկ կան«Երևանի ավտոբուսը» պարզաբանում է՝ վարորդը ուղևորի վնասվածքի մասին իմացել է միայն բողոքից հետո ՈՒՂԻՂ. Նիկոլ Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերին Թորոսյան․ հիփոթեքային աջակցության չափը կդառնա 1 մլն դրամ՝ անկախ երեխայի կարգաթվից 500 կմ ճանապարհի նորոգումը հասցնու՞մ ենք էս տարի. Փաշինյանը՝ ԽուդաթյանինՓաշինյանի՝ Ռուսաստան այցի ժամկետները դեռ հայտնի չեն․ Պեսկով Փաշինյան․ մարդիկ ավելի մեծ վստահությամբ են դիմում Քննչական կոմիտեինՇաքիում ադրբեջանցու կրակոցից վիրավորված կնոջ մատն անդամահատվել է, ոտքը՝ կրճատվելԵրևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կդադարեցվիԴատախազությունը պահանջում է վերադարձնել Աբովյան 8/1-ի գույքը․ արգելք է դրվել դրա օտարման վրաՀայաստանում կբարձրացվի զորակոչի առավելագույն տարիքըԱդրբեջանի զավթողական քաղաքականության լեգիտիմացումը. Արցախից մինչև Տիգրանաշեն. «Փաստ»Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Պարոնյան փողոցումԽոշոր ավտովթար՝ Կոտայքի մարզում․«Mercedes Sprinter» միկրոավտոբուսը կողաշրջվել է․ կա 8 վիրավորՓաշինյան․ Քրեական գործերի թվի աճը միշտ չէ, որ նշանակում է հանցավորության աճՈՒՂԻՂ․ Կառավարության նիստՁախողում և խոր կասկածներ. որքանո՞վ է վառելիքի թանկացումը «պատճառաբանված». «Փաստ»«Հրապարակ». Կասկածելի միգրանտներ Սյունիքում. ո՞վ կարող է ոտքով մտնել Հայաստան Հայկ Սարգսյանը պատժվեց խոսելու համար. ՔՊ-ին քննադատելը պատժելի է. «Ժողովուրդ»«Ադրբեջանցի զինծառայողը, որը հանցագործություն է կատարել Հայաստանի տարածքում, պետք է կանգնի հայկական դատարանի առջև». «Փաստ»ՆԳՆ-ում արգելել են օգտվել «Ծնողական ժամ»-ից. ներքին հրահանգ կա՞. «Ժողովուրդ»Ժամկետի կրճատում. ի՞նչ փոփոխություններ կլինեն ագրոպարենային ոլորտին տրամադրվող վարկերի ծրագրում. «Փաստ»ՔՊ-ից հեռացված Ավետիք Օրդյանը 2010 թվականին ազատազրկման է դատապարտված է եղել. «Ժողովուրդ»«Հրապարակ». Հայկ Սարգսյանն այդքանով չի պրծնելու Մտահոգությունները չեն փարատվում, հակառակը. «Փաստ»«Հրապարակ»․ Բանտում քաղաքապետ է «աշխատում» Ո՞ր երկրի քաղաքացի է Եղիշե Մելիքյանը և ինչու որդին բանակում չի ծառայում. «Ժողովուրդ»Զիջումներ Հայաստանի անվտանգության հաշվին. ինչո՞ւ է իշխանական քարոզչամեքենան արդարացնում ծանր հանցագործությունը. «Փաստ»«Հրապարակ». Մարզպետները տաքուկ տեղ են փնտրում ԱԱԾ մեկուսարանը՝ քաղաքական աստղաբույլ. «Ժողովուրդ»Աբովյան համայնքում փորձարկվելու են էլեկտրական շչակներՍաուդյան Արաբիայում երկու օդանավակայանների վրա հարձակումների հետևանքով երեք մարդ է զոհվելԱԺ 6 պատգամավոր հոկտեմբերի 14-16-ը կմեկնի Սանկտ ՊետերբուրգԱդրբեջանը հերքում է և բողոք է ներկայացրել Գերմանիային
Ամենադիտված