Չինական կինոմատոգրաֆի սեփական սուպերհերոսը
Աշխարհ
2014 թ. կկայանա չին-ամերիկյան համատեղ «Կործանարարը» /The Annihilator/ մարտաֆիլմը պրեմիերան: China Daily պարբերականը հաղորդում է. « Չինացի սուպերհերոսի կերպարի վրա աշխատում է սցենարիստ, պրոդյուսեր և դերասան`«Սարդ-մարդը», «Իքս Մարդիկ» և այլ հանրահայտ կոմիքսների հեղինակ Սթեն Լին: Ֆիլմի գլխավոր դերում հանդես կգա դերասան ՉԺՀ-ից»:
«Ցանկացա ստեղծել մի նոր կերպար և մտածեցի, իսկ ինչու չկերտեմ չինացի սուպերհերոս: Համաշխարհային կինոմատոգրաֆը չի տվել դեռ և ոչ-մի սուպեր-հերոս»,- մեջբերում է պարբերականը 89-ամյա կինամատագրաֆիստի խոսքերը:
Նշենք,որ «Կործանարարը» ֆիլմում հիմքում ընկած է չինացի մի պատանու պատմություն, ով ողբերգական հանգամանքներից ելնելով ստիպված լքում է իր ծննդավայրը Չինաստանում և բռնում փախստականի ուղին դեպի ԱՄՆ: Վերադառնում է հայրենիք արդեն կերպարանփոխված. Կործնանարար. սուպեր-հերոս, օժտված գերմարդկային հատկություններով' իր ակունքների մասին ճշմարտությունը բացահայտելու և աշխարհը փրկելու նպատակով:
Սթեն Լիի նոր գաղափարի պրոդյուսերական պարտականությունները իր վրա կվերցնի Magic Storm Entertainment-ը, որը մասնագիտանում է գիտա-ֆանտաստիկ ժանրի նախագծերի մատակարմամբ ասիական հանդիսատեսին: Հայտնի է, որ ֆիլմի սցենարի վրա աշխատում է The Bourne Legacy և Real Steel ֆիլմերի սցենարի հեղինակ Դեն Գիլրոյը: Ֆիլմի բյուջեն կկազմի 150 մլն.դոլլար:


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ