Ավստրալիայում և Կանադայում հաստատվել են «Կապիկի ջրծաղիկի» առաջին դեպքերը
Գիտություն և ՄշակույթԿանադայի և Ավստրալիայի իշխանությունները հայտնել են «Կապիկի ջրծաղիկի» առաջին դեպքերի ի հայտ գալու մասին, գրում է Ռիա Նովոստին:
«Նոր Հարավային Ուելսի Առողջապահության դեպարտամենտը հայտնաբերել է «Կապիկի ջրծաղիկի» հավանական դեպք Եվրոպայից վերջերս վերադարձած ճանապարհորդի մոտ», - ասվում է Ավստրալիայի պետական գործակալության պաշտոնական կայքում:
Հստակեցվում է, որ խոսքը քառասունամյա տղամարդու մասին է, ով ուղևորությունից մի քանի օր անց դիմել է հիվանդանոց։
Կանադայում վարակի առաջին դեպքը գրանցվել է Քվեբեկում։
«Քվեբեկ նահանգը ծանուցվել է երեկ երեկոյան [մայիսի 19-ին], որ Ազգային մանրէաբանական լաբորատորիայի կողմից ստացված երկու նմուշները դրական են: Սրանք Կանադայում հաստատված առաջին երկու դեպքերն են», - ասվում է Կանադայի կառավարության կայքում: Դեպքերից մեկը գրանցվել է երկիր ժամանած ԱՄՆ քաղաքացու է։